Սրբուհի Գալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանն ու ԱՄՆ-ն միավորող քրիստոնեական արժեքների դերը, ինչպես նաև անդրադարձել համագործակցության հնարավոր ձևաչափերին և գաղափարներին։
Պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը:
ԱԳՆ-ի կառուցվածքում կատարվելիք մեկ այլ փոփոխություն վերաբերում է քաղաքական ծրագրավորման վարչությունը դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչությանը միացնելուն:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԱԳՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել։
+Մարդու իրավունքների պաշտպանն ու Եվրոպայի խորհրդի գրասենյակը հոկտեմբերի 6-ին կազմակերպել են քննարկում՝ «Քրեակատարողական առողջապահության բարելավում՝ տեղեկատվության արդյունավետ փոխանակման և համակարգման միջոցով» խորագրով։ Այն նվիրված էր քրեակատարողական առողջապահության ոլորտում միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանը և ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին
Սա մեկ օրվա կամ մեկ ծրագրի գործ չէ։ Այս հարցերը հասցեագրելու համար անհրաժեշտ է համալիր քաղաքականություն, ուստի մենք նախաձեռնում ենք ուսուցչի կարգավիճակի մասին նոր օրենքի քննարկումներ, որը պետք է լինի ուսուցչի դերը մեր հասարակության և պետության ներսում ընդգծող և ուսուցչի համալիր պաշտպանվածությունը, երաշխիքներն ու հարցերը հասցեագրող փաստաթուղթ։
Հանդիպմանը Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի գործունեությանը տարբեր ոլորտներում և ծրագրերին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին:
Ոստիկանապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտման, թմրաշրջանառության ու ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, քրեական ենթամշակույթին հակազդելու և այլ ուղղություններով։Ներկայացվել է բաժինների կողմից կատարված աշխատանքների վիճակագրությունը, վերլուծվել են առկա խնդիրներն ու նշվել անելիքները։ Քննարկվել են նաև կարգապահական, մասնագիտական պատրաստվածության և ծառայողական բնույթի այլ հարցեր։
Ինչ վերաբերում է զինված ուժերի մասին կարգավորումներին, Խորհրդի անդամների ակտիվ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված առաջարկների շուրջ շարունակել աշխատանքները՝ Խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկները հաշվի առնելու և դրանք կրկին քննարկման ներկայացնելու համար:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տարվա լավագույնները» մրցույթի 12 անվանակարգերում հաղթող ճանաչված ուսուցիչներին:
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի Բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանը:
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ։
Ուսուցչի միջազգային օրվա նախօրեին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» ուսուցչական համաժողովը:
Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու նախարարության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին՝ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին հրամանագիր է ստորագրել, որով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել։
Ղազախստանի ՍԴ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Բարձր դատարանների փոխգործակցությունը կնպաստի իրավական մշակույթի զարգացմանը, Սահմանադրության գերակայության ամրապնդմանը և արդարության ու ժողովրդավարության ընդհանուր արժեքների առաջխաղացմանը։ Հայաստանում Ղազախստանի դեսպանն, իր հերթին նշել է, որ իր գործունեությունը մշտապես ուղղված է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների ջերմ հարաբերությունների շարունակականության պահպանմանն ու առավել զարգացմանը։
Հայաստանը բարձր է գնահատում մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված 25-ամյա դիվանագիտական հարաբերությունները՝ խաղաղություն և բարգավաճում մաղթելով Իրաքի կառավարությանն ու ժողովրդին
Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» և ««Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներ:
Նախարար Միրզոյանը շնորհավորել է Երմեկ Կոշերբաևին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաջիկա գործունեության մեջ։