Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:
Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև մարտի 22-ին Կիևում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով:
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մարտի 22-ին հանդիպել է Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիի (Nabih Berri) հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ՀՀ կենտրոնական բանկը մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան, եթե հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունը 500 հազար դրամ կամ ավելի է լինում, պարտավորությունների գանձման որոշումն անհապաղ չկատարելը, ներկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համարում է բավարար հիմք ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, հետևաբար կիրառում է արգելանք հարկ վճարողի գույքի վրա:
Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոն (նստավայրը՝ ք. Նուրսուլթան):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել «Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նորընտիր նախագահ Դարիղա Նազարբաևայի հետ և շնորհավորել նրան այդ բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ:
Բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքներն են:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 21-ին ՀՀ հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության մարտի 21-ի նիստի հաստատմանն է ներկայացրել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացման վերաբերյալ որոշման նախագիծ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
«Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը մի շարք հարցադրումներ է ստացել իր հիմնադրի, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների կողմից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում բնական գազի կորուստների վերաբերյալ հնչեցրած թվային ցուցանիշների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախորդ տարի ուսումնասիրվել էր հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչությունը Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ այս շաբաթասկզբից շտապ կարգով ուսումնասիրել և կից փաստաթղթերով տեղեկանք-զեկույց է ներկայացրել Ռանչպար համայնքում ավազահանքերի «կադաստրային իրավիճակի» մասին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ:
Լիբանանի նախագահական պալատում մարտի 20-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ելույթ են ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունը (Michel Aoun) և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը:
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը մարտի 19-ին այցելել է Լեհաստանի Լոձ քաղաք:
ՀՀ արտաքին գործերի նախարարաությունում մարտի 20-ի կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգայի օրվան միջոցառում, որին ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Կառավարությունում մարտի 20-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հանձնարարությամբ երեկ Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոց գործուղված աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների ինչպես նաև դպրոցում այդ պահին գտնվող Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այցի համար հիմք են հանդիսացել ինչպես Պաշտպանի մշտադիտարկման արդյունքները, այնպես էլ բողոքները:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն Ղազախստանի հետագա զարգացմանն ու առաջընթացին:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները: