Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կամո Քոչունցն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչագան Ներսիսյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսչի տեղակալ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախսարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա, ասաց, որ այդ մասով դեռևս վերլուծություններ չկան:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
Դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է այցելել իրեն, ուսումնասիրել իր բժշկական փաստաթղթերը և աջակցել անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել «Հրապարակ» oրաթերթի հրապարակումը, որտեղ անդրադարձ է եղել վերջին ամիսներին հարկային մուտքերի մասով ցուցանիշների ապահովմանը:
2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված թույլատրելի նվերներ են համարվում պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:
Սեպտեմբերի 3-ին` ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին:
Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի ներկայացուցչի տեղի համար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ եւ քննարկել հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը եւ կապերի խորացմանն առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ՝ սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց: