Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է երկարամյա ծառայությունից զորացրված սպաների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին և լսել նրանց առաջարկությունները բնակարանային ապահովման հարցի լուծման կապակցությամբ:
Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում էր Արցախում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Հռոմում է, որտեղ մասնակցում է սեպտեմբերի 17-20-ին անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:
ՀՀ կառավարության 09.08.2018թ. N938-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ս.թ. սեպտեմբերի 15-ից, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 30.07.2015թ. N865-Ն որոշման մեջ, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների վերանայման
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու ավանդական փառատոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված Ավստրիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Իրանի, Լեհաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպաններին, Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակին, Շվեյցարիայի դեսպանության, Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդգար Սեդրակյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց մի շարք հարցերի:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստանի Հանրապետություն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոն:
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Կոտոլյանը նշանակվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը:
ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն՝ սեպտեմբերի 13-ից մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ՝ ՊԲ-ի զորահավաքային մարդկային ռեսուրսի ներգրավմամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, «Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի համանախագահ, շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի անդամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա ղեկավարած HART բարեգործական կազմակերպության անդամներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:
Աշխատանքային այցով Ժնև ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:
Հանրապեության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին: