Վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների պաշտոնական ճաշին և հանդիպել հայ գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։

Հաջորդիվ տեղի է ունեցել պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների։

Այնուհետև վարչապետ Փաշինյանն այցելել է Ղազախստանում Հայաստանի դեսպանություն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի մի խումբ հայ գործարարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031