Բակո Սահակյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությանը՝ վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: