
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ԵԱՏՄ ապրանքների փոխադրման հետ կապված հարցեր

Մայիսի 20-23-ը ՌԴ դաշնային մաքսային ծառայության հյուսիս-կովկասյան մաքսային վարչության և հյուսիս-օսեթական մաքսատան պատվիրակությունը Երևանում հանդիպել է ՀՀ մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում քննարկվել են օտարերկրյա պետության տարածքով (Վրաստան) Հայաստանի և Ռուսաստանի միջև ԵԱՏՄ ապրանքների փոխադրման հետ կապված հարցեր:
Մասնավորապես, քննարկվել են մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսային գործողությունների իրականացման և տարբեր մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման հետ կապված, համապատասխան տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր և այլն:
Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաև ՀՀ մաքսային մարմինների կողմից մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի ավարտի ժամանակ մաքսային գործողությունների կատարման առանձնահատկությունները:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանից «Վերին Լարս» մաքսային կետով փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումների հնարավորինս արագ իրականացմանը: Համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը Հյուսիս-կովկասյան մաքսային վարչության և ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների միջև:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին