Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխնախարարներ են ազատվել պաշտոններից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի խումբ փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ:
Վարչապետի որոշմամբ` կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը, սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը և Բաբկեն Տեր Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը և Գևորգ Լոռեցյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանը և Վարդան Գևորգյանը, մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը և Նազենի Ղարիբյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները: