ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշման 5-րդ կետի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլեկտրագնացքով Երևանից ժամանել է Գյումրի, որտեղ նրան գյումրեցիները դիմավորել են մեծ ոգևորվածությամբ և ջերմությամբ: Վարչապետը զրուցել է գյումրեցիների հետ, լսել խնդիրներն ու նրանց ուղեկցությամբ այցելել Գյումրու երկաթուղային կայարանին հարակից Տիգրան Մեծ փողոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ գնդապետ Խաչատուր Խաչատրյանը նշանակվել Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամման։
«Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 01.01.2015-11.01.2016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստանի Հանրապետություն:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմի բոլոր նահատակների հիշատակի հոգեհանգստյան պաշտոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուանդա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 4-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Շեն Յուեյուեի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ռումինական միջխորհրդարանական խմբի համանախագահ Վարուժան Ոսկանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին ու Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին:
ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նախքան օրակարգային հարցերի քննարկումն անդրադարձել է ավտոգազալցման կայաններում գազի թանկացման և սոցիալական նպաստների վճարման հարցերին:
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժություն:
Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսևորած անբարեխիղճ աշխատանքին:
Սպաների ղեկավարման հմտությունները կատարելագործելու, մարտական իրավիճակում գործողությունների հաջորդականությունը, զորքերի ղեկավարման խնդիրներն առավել հստակեցնելու նպատակով ապրիլի 2-ից 5-ը 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Զինված ուժերում դոնորական արյուն պաշարելու ամենամյա պլանի համաձայն, զինծառայողներն անվարձահատույց և կամավորության սկզբունքով արյուն են հանձնել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` արյան պահեստավորման և փոխներարկման բաժանմունքի բժիշկ-մասնագետների հսկողությամբ:
Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N221-Ա որոշմամբ ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Խաչատուրյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:
Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ապրիլի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ:
Հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 64-րդ 65-րդ և 66-րդ կետերով սահմանված հարկային վարչարարության առանձնահատկությունները` այն է` հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը` մասնավորապես արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր, ընդունվում են ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Եթովպիայի միջև համագործակցության համար առկա հրաշալի ներուժի բացահայտումը: Մենք երկու ազգ ենք, երկու ժողովուրդ, որոնք պատմության խորքից են միմյանց ճանաչում: Մենք ունենք խորը պատմական արմատներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժան: Այս մասին եղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախում «ԿոնԻՖԱ» 2019 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռումինիայի Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ:
Ապրիլի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության ղեկավար կազմի հետ անցկացրեց ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը մայիսի 6-ից 10-ը գործուղվել է ԱՄՆ:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 2-ից 4-ը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ին ընդունել է ռուսաստանյան ՄՏՍ խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյային և փոխնախագահ Անդրեյ Սմելկովին: