Բաժիններ՝

«Մի քանի ժամ հետո կհրապարակվի կառավարությունում քննարկման սղագրությունը, այնտեղ շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ փակ հանդիպման ընթացքում հայտնել է, որ այս պահին նոր փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան: Վարչապետի մամուլի խոսնակը հորդորեց սպասել հարցի ուսումնասիրման ընթացակարգերի ամբողջական ավարտին:

«Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, կսպասենք վերջնական որոշումների: Ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու, քննարկում է լինելու թե՛ պետական հիմնարկների հետ, թե՛ հասարակության տարբեր շերտերի հետ: Մի քանի ժամ հետո կհրապարակվի կառավարությունում քննարկման սղագրությունը, այնտեղ շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել»,- նշեց նա:

Վլադիմիր Կարապետյանը նշեց նաև, որ շուտով պարզ կլինի` Նիկոլ Փաշինյանը կայցելի՞ Ամուլսար, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս