Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Երկաթուղու 10-ամյա աշխատանքի ընթացքում հարկային մարմինների կողմից ընկերությունում անցկացրած ստուգումների ընդհանուր տևողությունը կազմել է 3 տարի: 2018 թվականի արդյունքներով պետական բյուջե վճարվող հարկերի չափը գերազացելու է 4 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2008 թվականին ծավալը կազմել էր մոտ 1,6 մլրդ դրամ: Այսպիսով, 10 տարվա ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու տարեկան հարկային վճարներն աճել են ավելի քան 2,5 անգամ:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանր ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում իր գործընկերոջ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մի շարք չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում, մեղադրանք է առաջադրվել կապալառու ընկերության գործադիր տնօրենին։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ավարտել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը: Նպատակ էր դրվել ուսումնասիրել ծրագրի բովանդակությունը, արդյունքները, մարդկային և կրթական ռեսուրսների զարգացման ընթացքը, ֆինանսական հարցերը, հիմնադրամ-պետություն հարաբերությունների բաց և խնդրահարույց կողմերը։
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս դիտվում է գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
«Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ կփորձի կատարվածի արդյունքում տեղ գտած կորուստները վերագրել հայկական կողմին»:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ:
Նշված ոլորտի հարցերին բանակի հրամանատարը առավել մանրամասն անդրադարձել է «Պետության նախապատրաստումը պաշտպանության» թեմայով դասախոսության շրջանակում` հանգամանորեն անդրադարձ կատարելով նշված խնդրի բոլոր բաղադրիչներին եւ դրանց իրականացման առանձնահատկություններին:
Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության ոլորտում մեծագույն խնդիր է համարում միջազգային հանրության շրջանում Լեռնային Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը:
ՀՀ կենտրոնական բանկը Սահմանադրությամբ տրված լիազորությունների ներքո արդյունավետորեն ապահովում է գների և ֆինանսական կայունությունը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
2018 թ. դեկտեմբերի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը:
Մրցույթի երկրորդ փուլին դեկտեմբերի 25-ին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Հայկավան թաղամասում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:
Տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի աշխատանքը դեկտեմբերի 25-ից մեկ օրով կդադարեցվի:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
2018 թվականի նոյեմբերին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով :
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն:
ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում հայտնում է FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցման համար խիստ պահանջներ սահմանելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամիի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զերքերը խորհուրդ են տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: