
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Լևոն Մելիքյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Մելիքյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Մելիքյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ։