Բաժիններ՝

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը աշխատանքային շրջայց է իրականացրել կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, նոյեմբերի 4-ին աշխատանքային շրջայց է իրականացրել կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում, հետևել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Շինարարական կազմակերպությունների պատասխանատուները բանակի հրամանատարին վստահեցրել են, որ կառուցվող ու կապիտալ վերանորոգման ենթարկվող ռազմական, ուսումնական և թիկունքային նշանակության շինությունները շահագործման կհանձնվեն սահմանված ժամկետներում և լիովին կհամապատասխանեն արդի բոլոր չափանիշներին:

Շահագործման նախապատրաստվող շինություններում լուծված կլինեն նաև անվտանգության և հարակից բոլոր խնդիրները: Կառուցապատման ընթացքում հաշվի են առնվել այն բոլոր առանձնահատկությունները, որոնք առնչվում են ծառայողական ու մարտական խնդիրների կատարման հարցերին:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930