Փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական սահմանի պահպանության և անձեռնմխելիությունն ապահովելու գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հերթական դեպք՝ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ։
Առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը Փետրվարի 20-ին հանդիպել է Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին (Dr. Naeem Th. Yousir)։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման արարողությանը, որի ընթացքում համերգով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարութամբ, և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Երևանի պետական համալսարանում ենթադրյալ չարաշահումների բացահայտման վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից այսօր տարածված հաղոդագրությամբ և տեսանյութով տրամադրված տեղեկատվության կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հարավային Օսիայի Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական առաջին դեմքերի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երևան:
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 78.241,8 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 894 ուսումնասիրություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին:
Ուժեղացված ծառայություն՝ ինտենսիվ երթևեկություն ունեցող ճանապարհահատվածներում։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:
Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը փետրվարի 18-ին հանդիպել է Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Գաբրիելա Միկետիի (Gabriela Michetti) հետ:
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը փետրվարի 19-ին հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri):
Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում» թեմայով:
Թումանյանն ասում էր՝ ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած: Եկել է այդ հանուր կյանքի արշալույսը, այսօրվա Հայաստանն է այդ հանուր կյանքի արշալույսը, դուք եք բերել այդ հանուր կյանքի արշալույսը, դուք պարտավոր եք տեր կանգնել ձեր բերած արշալույսին, ձեր բերած երկրին, ձեր հաղթանակին, ձեր հայրենիքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Գանձասարի Մատենադարանում ներկա է գտնվել Արցախի գրողների միության եւ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից կազմակերպված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին:
Փետրվարի 18-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում զննման ենթարկելով Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Մ.Մ-ին՝ նրա մարմնի տարբեր հատվածներից հայտնաբերել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված յոթ փաթեթ՝ 649.6 գրամ ընդհանուր քաշով դեղնասպիտակավուն զարդերի պարունակությամբ: Քաղաքացի Մ.Մ-ի հայտարարության համաձայն՝ դրանք ոսկյա զարդեր են։
Կանայք Հայաստանում, ցավոք, բախվում են խնդիրների, որոնք ինչպես կարծրատիպերի, այնպես էլ նրանց դերի վերաբերյալ սխալ պատկերացումների հետևանք են: Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր գործառույթների իրականացման շրջանակներում միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության հետ…
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: