Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:
ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս և մի շարք այլ խախտումների համար հաշվարկվել է «Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելի քան 1 մլրդ 432 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորություն:
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հակոբ Ղահրամանյանն ազատվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի եւ Միջազգային Հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն (նստավայրը՝ ք. Մոսկվա):
Սկսած զորամասի հերթապահի գործողություններից մինչև ստորաբաժանման անձնակազմի տագնապով վերկաց, զենքի և զինամթերքի ստացում, ապաստարանների և նստեցման շրջանների զբաղեցում, ինչպես նաև անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերի ծավալում, շենք-շինությունների, զինվորական ունեցվածքի հանձնում-ընդունում, գործողություններ` ռազմական տեխնիկայի և սպառազինության հետ, միավորումների և զորամասերի վարչակազմերի անելիքների հստակեցում:
Հավաք-խորհրդակցությունն անցկացրել է զորամիավորման հրամանատարի տեղակալը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին (նստավայրը՝ ք.Մոսկվա):
Վերջին շրջանում ԶԼՄ-երով, սոցիալական ցանցերով, պաստառների միջոցով ագրեսիվ կերպով գովազդվում են «Վարկեր», որոնք, համաձայն Կենտրոնական բանկի ուսումնասիրությունների, որպես կանոն՝ առաջարկվում են, այսպես կոչված, վարկային խորհրդատուների (միջնորդների) կողմից:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկն ազդարարող համերգին:
Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը:
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 28-ին հանդիպել է Թուրքմենստանի միգրացիոն պետական ծառայության պետ Մերգեն Գուրդովի (Mergen Gurdow) հետ:
Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևին և Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության ոլորտում հետագա զարգացման և, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համալիրներում ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցային և ինտեգրացիոն կապերի զարցացման շրջանակում հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը:
Ստացված հաղորդագրության հիմքով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է պետական վերահսկողություն «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ում: Պարզվել է, որ «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ն վերը նշված կեսաբանական ակտիվ հավելումը (150 տուփ) ձեռք է բերել ֆիզիկական անձից և հետագայում իրացրել դեղատներում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Լ. Այվազյանը պատասխանել է նաև ռազմական կցորդներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 29-ի նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%:
Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից:
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արա Մելիքջանյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի, իսկ Արծվիկ Նիկողոսյանը՝ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ` այսօր այցելել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն: