Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները:
Որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:
Փաշինյանը հաջողություններ է մաղթել Արմեն Փաբուխչյանին կարևոր աշխատանքում և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարության արդյունավետության աստիճանը կբարձրանա:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել և կլինի իշխանության արտաքին քաղաքականության գլխավոր ուղեցույցը:
Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հայաստանում ռուսալեզու գործարար միջավայրի և ներդրումների ակտիվացման ֆոնին ակտիվացել է նաև ռուսալեզու քաղաքացիների ներհոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն:
2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին, ժամը 10:00-ից, ՊՆ Կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայանալ մեկ ժամ շուտ՝ ժամը 09:00-ին, անձը հաստատող փաստաթղթով։
Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։
Արտակարգ իրավիճակն երի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար։
Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:
Մարաղայի կոտորածը, որը դարձավ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունը, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության և էթնիկ զտումների քաղաքականության հերթական դրսևորումն էր։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ դեսպան։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ:
Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական կատարման կարևորությունը, հայտնում են Կրեմլից:
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին որոշում է ստորագրել, ըստ որի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Վահե Հովհաննիսյանը կմեկնեն ԱՄՆ։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Նարեկ Տերյանը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր հրամանագրեր է ստորագրել 4 երկրում դեսպան նշանակելո մասին։
Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Կարո Ավանեսյանին Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Վարչապետն ընդգծել է գարնան գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է օպերատիվ շտաբի ձևաչափով ինտենսիվ աշխատել այս ուղղությամբ՝ հնարավոր խնդիրներին արագ ու հասցեական արձագանքելու և իրավիճակն ուշադրության կենտրոնում պահելու համար:
Իսրայելում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել:
Կառավարության ապրիլի 7-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: