
«Պետականությունն ապրում է նաև կրթության շնորհիվ»․ Արմեն Սարգսյան

Ուսուցիչը մշտապես կարևոր տեղ է ունեցել և այսօր էլ ունի ունի մեր արժեքային համակարգում։
Պետականությունն ապրում է նաև կրթության շնորհիվ, որ նույնն է՝ կրթված անհատի, կրթված հասարակության, կրթված ժողովրդի շնորհիվ:
Մարտահրավերներով ու դժվարություններով լի այս ժամանակներում մեր պետությունն ամենատարբեր ոլորտներում որակյալ մասնագետների, ինչպես նաև պատրաստված, կրթված և պատասխանատու անհատների, կրթված հասարակության կարիք ունի: Ուսուցի՛չն է, որ իր էությամբ և աշխատանքով կանգնած է նման մասնագետների և անհատների, նման հասարակության կրթության և դաստիարակության ակունքում։
Շնորհակալություն ձեր աշխատանքի համար, և շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ:
Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ