Երանուհի Թումանյանցն ազատվել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Երանուհի Թումանյանցը ազատվել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում է  e-gov.am կայքէջը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երանուհի Թումանյանցին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Երանուհի Թումանյանցը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 30–ին։

Ավելի վաղ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սեպտեմբերի 26–ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին առաջադրել էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31