
Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր. Արամ Թորոսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է, որ հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:
«Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր:
Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար»: