Մոսկվայում կայանալու է ագրոպարենային տոնավաճառ

Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում սույն թվականի սեպտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի վերջը գործելու է գյուղատնտեսական տոնավաճառ, որի գործունեության ժամկետը հնարավոր է երկարաձգվի ևս 1-ից 2 ամսով:

Մոսկվայի կառավարությունը հայկական ծագման գյուղատնտեսական ապրանքների տաղավարի համար Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) գլխավոր մուտքի դիմաց տրամադրել է շուրջ 1000 քառ. մետր տարածք, որտեղ, բացառությամբ ալկոհոլային խմիչքների, կարող են ներկայացվել հետևյալ արտադրատեսակները.

– ձուկ, ձկնամթերք,
– պանիր, կաթնամթերք
– մսամթերք, բաստուրմա, սուջուխ
– բանջարեղենային և մրգային պահածոներ, հյութեր
– թարմ պտուղ-բանջարեղեն, չրեր
– հրուշակեղեն,
– հանքային և խմելու ջրեր:

Հայկական տաղավարի տարածքը գտնվում է «ВДНХ»-ի մետրոյի կայարանի մոտակայքում, ինչը կապահովի տոնավաճառի բարձր հաճախելիությունը, քանի որ կոմերցիոն տեսակետից համարվում է ամենագրավիչ տեղերից մեկը: Տոնավաճառն ուղեկցվելու է հայկական համերգային ծրագրերով և մշակութային այլ միջոցառումներով:

Տոնավաճառին մասնակցությունն անվճար է, բացառությամբ՝ էլեկտրասնուցման, ջրամատակարարման, աղբահանության, շուրջօրյա պահակային ծառայության և որոշ այլ ծախսերի:

Տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին (+37411) 231 430, (+37495) 960 005 կամ ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանին (+7(903) 755 15 26:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930