Հանրապետության Նախագահը երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա կգտնվի նաև տոնի առթիվ նախատեսված եզրափակիչ գալա համերգին:
Հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի Եվրոպայի հայերի երրորդ համագումարին, որի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում հանդես կգա ողջույնի խոսքով, իսկ հոկտեմբերի 15-ին ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում:
Մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տոնականորեն զարդարված ջրցան մեքենաների յուրօրինակ շքերթով, ըստ էության, տրվել է մայրաքաղաքի ծննդյան տոնի «Իմ սրտի ուղեկից» կարգախոսով ընթացող տոնակատարությունների մեկնարկը։
Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս սատարել կառույցին՝ համազգային նախաձեռնությունների իրականացման գործում:
Հոկտեմբերի 16-ից փոփոխություն է տեղի ունենալու մայրաքաղաքի փողոցներում: Խորենացի փողոցը՝ Խորենացի-Բեյրութի փողոցների խաչմերուկից (Շահումյանի անվան հրապարակից) մինչև Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկն ընկած հատվածը դառնում է երկկողմանի՝ նախկին միակողմանի երթևեկության փոխարեն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին:
Հոկտեմբերի 6-ին գիշերը Երևանում տեղի է ունեցել հերթական ողբերգությունը: Այդ օրը գիշերը, ժամը 2-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ երկու հոգի հիվանդանոց ենտեղափոխել 26 տարեկան մի տղայի դիակ:
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը մասնակցել են մայրաքաղաքի տոնին, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի միջազգային խորհրդաժողովի մասնակից Երևան ժամանած 17 երկրների 31 պատվիրակությունների անդամները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում դիտել է 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա խաղը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. հոկտեմբերի 10-11-ը ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին:
Երեկ փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մշակված օրենքի նախագծից, ըստ որի նրանց վրա դրվում է հավելյալ տուրքի վճարման պարտավորություն: Նույն օրենքի նախագիծը Պաշտպանին կարծիքի էր ուղարկվել նաև ՀՀ Արդարադատության նախարարության կողմից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 5-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-ին Տավրիկյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ:
Ենթահանձնաժողովները բացասական կարծիք են հայտնել շենքը քանդելու վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով մի շարք առաջարկներ շենքի ամրացման և դրա օգտագործման հետ կապված:
«Երևանը հին քաղաք է, Հռոմից էլ հին, բայց ամենակարևորը ոչ թե հնությունն է, այլ հարատևությունը։ Այստեղ ծնվել է մարդկությունը, քաղաքակրթությունը, այստեղ ամեն ինչ արվում է խորությամբ. հենց դա էլ բնորոշում է Երևանի էությունը»,- նշել է բրիտանացի փորձագետը։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերին և Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամին:
Չենք կարող համաձայնել Ոստիկանության դիրքորոշման հետ, քանի որ Ոստիկանությունն իրավասու է քրեական գործ հարուցել լրատվամիջոցից հանցագործությունների մասին հաղորդումներ ստանալիս:
ՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ:
Նախագահը իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել «Արարատ-73»-ի վետերաններին, մաղթել առողջություն և ցանկացել, որ նրանք միշտ լինեն մեր հավաքականի, մեր ֆուտբոլիստների կողքին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:
Վիլֆրիդ Մարտենսն անուրանալի ավանդ ունի Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման, կայացման և բազում հաջողությունների հարցում:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների ու համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին:
Նախարարությունը բանակցություններ է վարել ինսուլին արտադրող ամենաճանաչված երեք խոշոր կազմակերպությունների հետ` ներկայացնելով իր պայմաններն ու պահանջները։ Ամենից ցածր գինը` մեկ սրվակի համար 3,3 ԱՄՆ դոլարին համարժեք, առաջարկել է «Նովո-Նորդիսկ Ա/Ս»-ն։
Մեծագույն վշտով տեղեկացանք ԵԺԿ նախագահ պարոն Վիլֆրիդ Մարթենսի անժամանակ մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս և կարեկցանքս եմ հայտնում այս անդառնալի կորստի կապակցությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով կառավարության որոշմամբ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 60 մլն դրամ:
Նալբանդյանը անդրադարձավ մեկ ամիս առաջ Վիլնյուս կատարած իր այցելությանը և լիտվացի գործընկերոջ՝ Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպմանը, որի ընթացքում նախարարները համամիտ էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած ձեռքբերումների վրա։
Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: