
Ժենգյալով հացի ինֆոգրաֆիկան՝ Արցախի ԹՈՒՄՈ-ի սաներից

Շատերին է հետաքրքրում՝ քանի տեսակի և ինչ տեսակի կանաչի է օգտագործվում իսկական արցախյան ժենգյալով հացի մեջ։ Ստեփանակերտի ԹՈՒՄՈ-ի սաները որոշել են հետաքրքիր ձևով պատասխանել այս հարցին և պատրաստել են ժենգյալով հացի ինֆոգրաֆիկան։
Ինֆոգրաֆիկան իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։
Քանի որ կանաչիների անունները այնքան էլ ընթեռնելի չեն՝ տեղեկատվության խտության ու չափի պատճառով, ահա Թումո ուսանողներից Շուշանիկ Հայրիյանը լրացուցիչ մեկնաբանությամբ գրել է դրանց բառբառային անվանումները՝
սամեթ, սիմսիմոկ, սպանախ, ճռճռոկ, թրթնջուկ, պենջար, խազազ, ճակնդեղ, սողան, մաղադանոս, կըռնանջուկ, տտըպաշար, սիբեխ, կնձմնձուկ, պտուտկուն, պռավու պօրտ, թալ, ուտիմ-տիտեմ, իվիլուկ, նանա, կինձ։