«Մենք պետք է կարողանանք հասկացնել, որ աշխարհում կա դեպի մուսուլմանական, իսլամական աշխարհակարգ գնալու հզոր տենդենց, և այս տարածաշրջանում, Հայաստանից բացի, նրանք որևէ մեկի հետ չեն կարող հարաբերություններ զարգացնել: Լավրովյան ծրագիրը կասեցված է. նրանք հասկացան, որ այդ դեպքում կկորցնեն Հայաստանը, իսկ կորցնելով Հայաստանը՝ կկորցնեն տարածաշրջանը»:
«Այն, ինչ վերաբերում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների առաջ ծառացած խնդիրներին, ապա այսօրվա և վաղվա մեր աշխատանքի ժամանակ կաշխատենք նախատեսել այն ամենը, ինչի մասին պայմանավորվել եք Ռուսաստանի նախագահի հետ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ»,- ասել է Շոյգուն` դիմելով Ադրբեջանի նախագահին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, հայտնում է RIA Novosti գործակալությունը` վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ՊԲ շարքերը զորակոչված քաղաքացիների որոշ մասի դրամական բավարարումը դեռևս չի իրականացվել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:
ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Ստեփանակերտի տարածքում ստեղծված են հանգստյան 5 գոտիներ, որոնցում առկա են լողավազաններ, մի շարք այդպիսի հանգստյան գոտիներ կան նաև հանրապետության շրջաններում, որոնցից ոչ մեկում այս տարի սանիտարահիգիենիկ խախտումների կոպիտ դեպքեր չեն արձանագրվել:
Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունը պայմանավորված է ապրիլյան ռազմական գործողությունների բազմակողմանի վերլուծության արդյունքներով:
Այսօրվա դրությամբ առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում բանակցություններ վարեցին, որոնք կարելի է առանցքային անվանել Սարգսյանի քաղաքական ճակատագրի համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Ո՞վ է տարածք հանձնում, ի՞նչ տարածք են հանձնում: Այդ բոլորը շահարկումներ են: Ընդհանրապես տարածքների խնդիր իհարկե գոյություն ունի, բայց դա միակողմանի չէ եւ դժբախտաբար Ադրբեջանին հաջողվել է այդ հարցն այնքան շահարկել, որ մենք կարծես թե կուլ ենք տվել խայծը եւ իրար ուտում ենք չեղած տեղը: Կիկոսի պատմությունն է դարձել՝ տարածքներ կարող է հանձնվեն, բա որ չհանձնեն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կիկոսություն՝ վտանգավոր շահարկումներով լի, հայության միասնականությունը խարխլող:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգից Թուրքիա վերադառնալուց հետո հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կա որոշակի տեղաշարժ, գրում է թուրքական Akşam թերթը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
«Երբ սկսվեցին պատերազմական գործողությունները, ես մարտական հատուկ հանձնարարություն ստացա՝ պահպանել մեր գնդի դրոշը: Թշնամին անընդհատ հրետակոծում էր մեր զորամասի տարածքը, որն անօդաչու թռչող սարքերի կողմից հայտնաբերվել էր եւ գտնվում էր ուղիղ նշանառության տակ: Կարճ ժամանակի ընթացքում մեր զորամասի ողջ անձնակազմը դիրքավորվեց թշնամուն արդեն անտեսանելի տեղում, եւ նա ստիպված աննպատակ հրետակոծում էր միայն շինություններն ու զորամասի դատարկ տարածքը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նրան կտեղեկացնի Բաքվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով վերջին բանակցությունների մասին, որն ունեցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներն անփոփոխ են մնացել». Բրայզա
Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 17 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց:
«Երևանյան դեպքերը դժվարացնում են ԼՂ հակամարտության բուն բանակցային գործընթացը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի հարցերով ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Ըստ Տարասովի, ՌԴ նախագահը նախօրեին բավականին հստակ էր իր մեկնաբանություններում, որոնք վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորմանը: «ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը կողմերին պատրաստի լուծումներ չի պարտադրում, այս հարցում անհրաժեշտ է հավասարակշռված փոխզիջում Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին հանդիպում է ունեցել հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:
«Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացում ենք մենք տեսնում, և այդ ակտիվացման մեջ համանախագահ երկրները, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ այսօր աշխատանք են տանում, որպեսզի ԼՂ համակարտության խնդիրը լուծվի միայն ու միայն խաղաղ և քաղաքական ճանապարհով»:
«Մենք վեր հանեցինք այն բոլոր դրական կողմերը, որոնք հիմք են հադիսացել հաջողությունների և հաղթանակների համար և, իհարկե, համապատասխան հետևություներ են արել նաև բացթողումների և լրացումների վերաբերյալ: Այդ ամենը հաշվի առնելով` ուսումնական գործընթացի բոլոր փուլերի ընթացքում ուշադրություն ենք դարձրել քառօրյա պատերազմում ունեցած դրական արդյունքների վրա և եկել այն եզրակացության, որ վերջին տարիներին զինված ուժերի ռազմական պլանը ամբողջ ությամբ աշխատում է»:
Սեյրան Օհանյանի ասուլիսը՝ առաջնագծից. «Ազատություն»
Այսօր Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ին, Բաքվում երեկ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: