
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական և մի շարք բանկերի ղեկավար կազմերի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական եւ մի շարք բանկերի ղեկավար կազմերի հետ՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ:
Քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը եւ այս ուղղությամբ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: