Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին նշել է, որ ԼՂՀ Նախագահի հետ նոր առաջարկներ չեն քննարկվել:
Խորվաթիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը եւ չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սպուտնիկ-Ադրբեջանին» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության հարցերին։
Ամերիկյան The National Interest-ում տպագրված իր հոդվածում լրագրող Բլեյք Ֆրանկոն գրում է, որ անցած շաբաթ New York Times-ում հոդված տպագրվեց փչովի մակետային կործանիչների մասին։
Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 900 կրակոց:
«Համանախագահներին այլ ելք չի մնում, քան շփման գծում և սահմանին վերահսկողական մեխանիզմներ ներդնելու հարցում ավելի բիրտ դիվանագիտական ուժ կիրառել, քանի որ ապրիլյան մղձավանջը նման իրավիճակում կարող է կրկնվել»,- նման համոզմունք հայտնեց Հալբախը:
Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում հոկտեմբերի 23-ին աշխատանքն ավարտեց Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը։ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքւմ նշել է:
Լրագրողների 8րդ համահայկական համաժողովը կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անկության 25-րդ տարեդարձերի կապակցությամբ. այն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում, որ անց է կացվում հենց Երևանում ու Ստեփանակերտում:
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացվել են Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի հինգերորդ և վեցերորդ նիստերը:
Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահների տեղակայումը բանակցային գործընթացի տարր է, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-22-ը աշխատանքային այցով ՊԲ են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ նախագահ&#xx056B; գլխավոր ռազմական տեսուչ՝ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:
Հոկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դասախոսություն է կարդացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի ուսանողների համար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականություն․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
Հոկտեմբերի 22-ին պաշտպանության բանակում հայտարարվել էր բաց դռների օր, որի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և բանակի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվեց արդեն ավանդական դարձած ծնողների հանդիպումն իրենց զինծառայող որդիների հետ:
Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց:
Այս երկու զուգահեռները ըստ էության հիշեցնում են պարզ շանտաժ, որն, իհարկե, ավելի շատ կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը իսկապես գտնվում է բավականին ցայտնոտային վիճակում: Դա, իհարկե, ապրիլին չստացված բլից-կրիգի հետևանքն է, սակայն այստեղ բավական վտանգավոր կարող է լինել դրա վրա հանգստանալը, քանի որ ապրիլյան պատերազմի բացասական ազդեցությունը Ադրբեջանի համար կարող են շատ սահուն կերպով հետևանքից վերածվել նոր իրավիճակի, եթե հայկական կողմը դրանք չարժանացնի ադեկվատ գնահատականի և արձագանքի:
«Տեսնում ենք, որ լարումը չի վերացել, բանակցային սեղանին իրերի դրությունն էլ ավելի է սրվել»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը՝ շարունակելով չբացառել, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում կարող են նոր բռնկումներ լինել»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Շուշի քաղաք եւ Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցում մասնակցել Արցախյան ազատամարտում նահատակված հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի անվան դասարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Եվրամիությունը և միջազգային այլ կազմակերպություններ հուսով են, որ ապրիլյան դեպքերից հետո ղարաբաղաադրբեջանական շփման գծում հրադադարը կպահպանվի:
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։
Արցախի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում օբյեկտիվ անհրաժեշտություն է:
ԱՄՆ դիրքորոշումը, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, անփոփոխ է։ Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին եւ ՀՀ Նախագահի խորհրդական, Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին:
Հավաքի շրջանակում կազմակերպվել է նաև ցուցադրական պարապմունք գնդի բուժկետի կառուցվածքի, նշանակության, բուժկանխարգելիչ միջոցառումների և բուժօգնության ծավալների վերաբերյալ:
Այսօր խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ անցած գիշեր ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությունների փորձին: Ըստ նրա` նման գործելաոճով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արհամարհում և մերժում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Հաշվի առնելով այն, որ ապրիլյան պատերազմի «բլից-կրիգը» ձախողվեց` Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ երեսը փրկի` դիմելով նման քայլերի, որոնք բնորոշ են հանցագործին»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: Այս տեղեկությունը տեղադրված է Ֆրանսիայի կառավարության կայքում:
Ադրբեջանական Trend գործակալությունը հաղորդում է, որ երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության քննարկումներ տեղի չեն ունենում: