Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, դիվանագիտական կորպուսի եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ:
Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման: Հենց այդպես են կերտվել մեր համազգային հաղթանակները:
«Նախ եկեք հասկանանք՝ այդ ի՞նչ արյունահեղության մասին է խոսքը, այդ ո՞վ պիտի արյունահեղություն սկսի, և մենք պիտի թույլ տանք, որ ինչ-որ մեկն Արցախի ներսում արյունահեղություն սկսի՞… աբսուրդ է սա: Ժամանակ առ ժամանակ տարբեր խողովակներից մենք էլ ենք լսում կանխված արյունահեղության, ինչ-որ ընդվզումների մասին, և այլն… ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ անիմաստ խոսակցություններ են շրջանառում»:
Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղակական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների առարկան դարձած Արցախի շուրջ, որի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ:
Սրտանց շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Անկախություն, որը ձեռք է բերվել և ամրապնդվել յուրաքանչյուր արցախցու և աշխարհասփյուռ հայության ջանքերով։
Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, ով Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:
Այսօր Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այս երեք տասնամյակը համայն հայության մաքառումի, տոկունության, հերոսության ու հաղթանակի պատմություն է, որ կերտեց մեր ժողովուրդը:
Իմ գործունեության կարևոր ուղղությունն եմ համարում միջազգային հարթակներում Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը՝ աշխատանք տանելով միայն մարդու իրավունքների տեսանկյունից և բացառելով քաղաքական որևէ գործոն:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ համար սա աշխարհի ամենաթանկ ցուցանակներից մեկն է»:
Աշխատանքային այցով Արցախում գտնվող արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել են հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր:
«Երևանի օրերը Արցախում» միջոցառումներին մասնակցելու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք:
Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Շուշիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված են հինգ թեկնածուներ՝ Սամվել Բորիսի Աղաջանյան, Վլադիկ Կնյազի Համբարձումյան, Արթուր Ալեքսանդրի Հայրապետյան, Խաչատուր Ռոմայի Հայրիյան, Արծվիկ Աշոտի Սարգսյան:
Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում օգոստոսի 30-ին աշխատանքային այցով ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Երևում են նաև նոր խնդիրներ, Երևանը պահանջում է Ստեփանակերտի մասնակցություն բանակցություններին, իսկ Ադրբեջանը՝ ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայություն բանակցային սեղանի շուրջ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան:
Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության 33 մլն դրամ հատկացնելու մասին կառավարության որոշումն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանն անդրադարձավ Արցախի հիմնախնդրին՝ ընդգծելով, որ չափազանց դառնացած է այն իրավիճակով, որով որպես վարչապետ՝ ժառանգել է Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես Արցախի հարցի միջազգային ընկալումը։
«Կարծում եմ՝ կքննարկվի, թե, ի վերջո, Հայաստանը ցանկանո՞ւմ է Արցախի մասնակցությունը բանակցություններին, թե՞ ոչ, չնայած իշխանությունը խոսում է բանակցություններին Արցախի մասնակցելու անհրաժեշտության մասին, բայց նաև խոսում է այն մասին, որ Արցախը Հայաստան է»:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին ընդունել է «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների: