![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախի բուժհիմնարկներում կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ. ԱՆ
![](https://168.am/wp-content/uploads/2020/06/127171.jpg)
Հանրապետության բուժհիմնարկներում կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։
«Ելնելով ստեղծված համաճարակաբանական իրավիճակից՝ առողջապահության նախարարի հանձնարարականով հունիսի 3-ից բոլոր բուժհիմնարկների շենքերում և տարածքներում կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:
Կիրառվել են ախտահանիչ միջոցներ՝ համաձայն ախտահանիչ միջոցի կից մեթոդական հրահանգի՝ 1% խտությամբ քլորամին Բ-ի լուծույթով:
Կանխարգելիչ ախտահանումը կատարվում է անկախ հիվանդության առկայությունից: Նպատակն է՝ ոչնչացնել արտաքին միջավայրում կուտակված հիվանդության հարուցիչները», – ասված է հաղորդագրության մեջ: