Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այլեւս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին։ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»։
Մեծ Պահքը տևում է 48 օր. այս տարի այն սկսվելու է փետրվարի 12-ից՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակի շրջանակներում նախատեսված տոնական միջոցառումներին:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել հաստատության բժշկական անձնակազմի հետ:
«Ադրբեջանում ընտրական գործընթացներին ընդառաջ՝ դժվար է կտրուկ գործընթացներ ակնկալել բանակցային պրոցեսում, սակայն այս շրջափուլում առաջնագծում սադրանքների իրականացման հավանականությունը կարող է բարձրանալ»:
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պատկերացնում է միայն բանակցային ճանապարհով: Այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա անթույլատրելի համարեց Ադրբեջանի կողմից սպառազինության կուտակումը:
«Աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվել վերջին տասնամյակի ընթացքում: Շվեյցարիան կարող է միայն զղջալ, որ այդ համաձայնագրերը չեն իրագործվում, բայց նաև մնում է համոզված, որ միայն խաղաղ գործընթացն է, որ կարող է խաղաղություն ապահովել ամբողջ Կովկասում»:
Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 6-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Լավրովը կիքս է տվել. Ղարաբաղի շփման գոտում դիտորդներ չկան, որ ավելացվեն, Ռուսաստանն ուզում է Դոնբասում խաղաղապահների մասին պայմանավորվել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, չի կարողանում, այդ մասին է, ըստ ամենայնի, խոսքը եղել»:
«Չեմ հավատում կրակովյան առաջընթացի հաջողությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը:
ԱՀ-ում 2018 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կա գրանցված 242 հասրակական կազմակերպություն:
Իմ ստեղծագործական գործունեության ամենամեծ նպատակն այն է, որ պատրաստված խաղալիքներն ու տիկնիկները դրական լիցքեր և զգացողություններ հաղորդեն մարդկանց:
«Առ այսօր ՀՀ կամ Արցախի կողմից որևէ գործնական քայլ չի կատարվել մեր հայրենակիցներին այս հարցում պետական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»:
«Զարմանալի էր, որ Ալիևը հայտարարեց արտահերթ նախագահական ընտրությունների մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար:
«Այո, կլինեն հորդորներ, առաջարկներ, բայց եթե պաշտոնական Բաքուն խոչընդոտի, բարդ է լինելու դա անմիջապես իրականացնել, այսինքն՝ սպասվում է մեծ և քրտնաջան աշխատանք»։
«Դա Ադրբեջանի ներքաղաքական խնդիրն է։ Բնականաբար, տարբեր մեկնաբանություններ կան, որոնցից մեկն այն է, որ ընտրական գործընթացները, կառավարության ձևավորումը և ավարտը Հայաստանի հետ զուգահեռ գնա։ Բայց դա իրենց ներքին խնդիրն է, և առանձնապես շատ չի անհանգստացնում»:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 6-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։
Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը փետրվարի 3-ին հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
«Այս գործընթացն ունի մեկ թույլ կողմ, դա այն է, որ այստեղ չկա արբիտր, և նույնիսկ Մինսկի խմբի դիտորդական առաքելությունն իրավունք չունի՝ դատավորի նման ասի՝ խախտեց այս կողմը, և պետք է որոշակի սանկցիա կիրառվի»:
«Բոլոր դեպքերում, իհարկե, պետք է սպասել պրովոկացիոն գործողությունների: Բայց պետք է ասել, որ այդպիսի քայլերով քաղաքական խնդիրներ լուծելու Ալիևի ռեսուրսն էլ է սպառվում»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:
«Արցախյան շարժման ձեռքբերումներն այսօր դրվում են կասկածի տակ, որովհետև մենք ունենք ցեղասպանությունից ազատագրված տարածքներ, որոնք այսօր Մադրիդյան փաթեթում շրջանառվում են՝ որպես օկուպացված տարածք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում քաղաքացիներին զգուշանալ սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող խարդախության փորձերից: