Բաժիններ՝

Գրիգորի Մարտիրոսյանը համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում խորհրդակցություն է անցկացրել

Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր, համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, խորհրդակցություն է անցկացրել մի շարք գերատեսչությունների ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Հանրապետության նախագահի համապատասխան հանձնարարականների անշեղ կատարումն ապահովելու նպատակով նախանշվել են աշխատանքային ուղղությունները: Առանձին անդրադարձ է եղել տնտեսվարող սուբյեկտների կողմից վարակի տարածումը կանխելուն ուղղված Պարետի որոշման կատարումն ապահովելու գործընթացին: Պետական նախարարը հայտարարել է, որ խախտումներ կատարող սուբյեկտները կնախազգուշացվեն, իսկ թերությունները չվերացնելու դեպքում տվյալ կազմակերպության տնտեսական գործունեությունը կսահմանափակվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930