«Մենք քննարկել ենք հարցերի բավական լայն շրջանակ. դրանք կառուցված են այն ամբողջ երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը։ Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում, երբ մենք ունեինք շփման գծում լարվածության որոշ աճ և, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանդիպման վրա»։
Այսօրվա նիստին ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ հանդես կգա ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով, հունիսի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա:
Հունիսի 26-ին ժամը 17:54-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.) Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի տարածքում, Հակարի գետում լողանալիս, ջրահեղձ է եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 4-ից Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15 հազար քաղաքացի:
Արցախում կադրային վերադասավորումները կշարունակվեն։
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ուշագրավ փոփոխություն է եղել:
Մեր դիտարկմանը, թե ԵԱՀԿ ՄԽ-ն սովորաբար նմանատիպ հերքող հայտարարություններով հանդես չի գալիս, Տարասովն արձագանքեց՝ նշելով, որ սա ֆունդամենտալ բնույթ ունեցող հայտարարություն էր Մամեդյարովի կողմից, հազվագյուտ երևույթ, երբ ադրբեջանական կողմը նման անկեղծությամբ է հանդես գալիս և երբ միանգամից հաջորդ հանդիպմանն է համաձայնում։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանում, Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, իսկ Հայաստանը դրանք չի նկատում, քանի որ զբաղված է ԱԺ-ում տեղի ունեցող շոուներով և Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնառաջադրմամբ։
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 25-ին տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների ՀՀ եզրափակիչ փուլում դիպլոմների արժանացած Արցախի աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:
ԵԽԽՎ-ում ընթացող քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը այսօր բարձրացրել է չճանաչված պետությունների եւ մասնավորապես Արցախի ժողովրդի կրթական եւ առողջապահական իրավունքի իրացման խնդիրը։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Արցախում նախընտրական գործընթացների համատեքստում բավականին հետաքրքիր տեղեկություն է շրջանառվում. 2020 թվականին ընդառաջ նախագահական ամբիցիաներ է դրսեւորում նաեւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ վարչապետի ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:
Վաշինգտոնում համանախագահները ներկայացրել են պաշտոնական փաստաթուղթ, 1-2 ամիս մենք պետք է աշխատենք դրա վրա»,- ասել է Մամեդյարովը: Նա նշել է, որ փաստաթուղթը պետք է լուրջ վերլուծության ենթարկվի: Կողմերը պայմանավորվել են, որ համանախագահները նախարարների նոր հանդիպում կառաջարկեն 2-3 ամսից:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին անց է կացրել խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն hունիսի 25-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
ՀՀ ԱԳՆ-ն Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին հայտարարել էր այդ հանդիպմանն այլ օրակարգային գերակայությունից խոսելու մտադրության մասին, ենթադրաբար՝ Վիեննայի օրակարգի, սակայն այն որևէ կերպ չի արտացոլվել ՄԽ հայտարարությունում: Ռ.Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ «այլ օրակարգ» նկատի ուներ ԱԳՆ-ն:
Խոսելով հայկական կողմի ուղերձների մասին՝ իրավապաշտպանը նկատեց, որ նոր ուղերձներ չի լսել, բայց նկատել է ակնարկ՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին Տիգրանակերտում մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը:
«Կարծում եմ՝ այս հանդիպումը չի օգնել ինչ-որ կերպ թուլացնել առաջացած էսկալացիան շփման գծում, բայց կարևոր է, որ նախարարները և ղեկավարները շարունակեն խոսել մի իրավիճակում, երբ տարածաշրջանային զարգացումները կարող են դրամատիկ ընթացք ստանալ ժամերի ընթացքում»:
Հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը:
Արցախում ստորագրահավաքը շարունակվում է մինչև հուլիսի 18-ը ներառյալ:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպիման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել վերջին ամիսների, իսկ գուցե վերջին մեկ տարվա կտրվածքով ամենաանհաջող հայտարարությունը։
«Չեմ կարծում, որ հայկական կողմը խուսափում է՝ դատելով այս մեկ տարվա զարգացումներից, ըստ երևույթին, դրա դիմաց գնացել է ինչ-որ գործարքի։ Թե գործարքը ո՞րն է եղել, սա արդեն կարող են միայն իրենք ասել»։
«Փաստացի արձանագրենք, որ, ինչպես և սպասելի էր, Դուշանբեի երկկողմ համաձայնությունը ժամանակավոր միջոցառում էր, որն իր գործը կատարեց մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների սկսելը և արդեն նոր պայմանավորվածություններ ձեռք բերելը»։