Քիչ առաջ խոցվեց մեկ ԱԹՍ. այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Այսօր առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողությունները, ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային ուղղությամբ:
Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը իր բազմամիլիանոց հետևորդներին հորդորել է դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և աջակցել Հայաստանին:
«ԱրմՆյուզի» նկարահանող խումբն այսօր Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում է եղել, երբ հրետակոծված եկեղեցուց քաղաքացիները դուրս են բերել վիրավոր լրագրողներին։ Մանրամասները՝ տեսանյութում։
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արդեն 12-րդ օրն արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ընթացող պատերազմական գործողություններին տրված գնահատականն ու արված դիտարկումները հստակ ցույց են տալիս՝ Ռուսաստանն ամբողջ ծավալով կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները, եթե հանկարծ Ադրբեջանը կամ Թուրքիան որոշեն ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի տարածք. ավելին՝ Պուտինի խոսքը մեսիջ էր, առաջին հերթին՝ Թուրքիային։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Աթենքում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հայտարարությունների ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը։
Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրևսորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ: Մշակութային ժառանգության վայրերի թիրախավորումը հատկապես պատերազմական իրավիճակում խստորեն արգելված է մի շարք միջազգային կոնվենցիաներով (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիա և դրան կից 1954 և 1999 թվականներիի արձանագրությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման մասին» հռչակագիրը):
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման, ռազմական գործողությունների դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:
Իրանագետ Ահարոն Վարդանյանի կարծիքով՝ Իրանում խիստ անհանգստացած են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչների ներգրավման փաստից: «Իրանի համար շատ կարևոր է՝ թույլ չտալ ահաբեկչական խմբավորումների մուտքը երկիր: Իրանը տարածաշրջանում համարվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ: Ստացվում է, որ Սիրիայում, Իրաքում նրանք պայքարում էին, որպեսզի ահաբեկչությունը չմոտենա իրենց սահմաններին, բայց Ադրբեջանի բռնապետական ռեժիմի և Էրդողանի ահաբեկչական ռեժիմի ձեռքով ահաբեկիչները հայտնվում են հենց Իրանի սահմանին: Սա Իրանի համար ազգային անվտանգության հարց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անհրաժեշտ է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածք վարձկանների եւ ահաբեկիչների ներթափանցման փորձերը։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիի կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորման վերաբերյալ՝ հիշեցնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ:
Անարդար է, որ ես ձեզ տեսնում եմ, իսկ դուք ինձ՝ չէ։ Անարդար է, որ հավաքվել ենք սեղանի շուրջ, ու սեղանին դուք եք…
Թուրքական մամուլում լայնորեն տարածվել են Հունաստանի՝ Բաքվից իր դեսպանին հետ կանչելու վերաբերյալ լուրերը։ Թուրքական լրատվամիջոցները Հունաստանի այդ քայլը ընկալել ու վերնագրել են որպես Արցախի հարցում Հունաստանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 27.09.2020թ.-ից առ 07.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որի արդյունքները ներկայացված են ստորև:
Մայր Աթոռը Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից սրբավայրերի ու պատմամշակութային ժառանգության թիրախավորումը՝ դա դիտարկելով որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, և կոչ է ուղղել եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային հնամենի ժառանգության և վկայությունների անխաթար պահպանման։ Այս մասին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելուն:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հրավիրել էր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով: Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով Արցախում է գտնվում սեպտեմբերի 29-ից:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կորուստների վերաբերյալ մանրամասներ:
Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից, հայտնում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:
Պայմանավորվածության համաձայն՝ հոկտեմբերի 11-13-ը նախատեսվում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա, որի ժամանակ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նա կքննարկի տարածաշրջանային անվտանգության հարցեր եւ միջազգային խնդիրներ։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հռթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արձանագրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից բերված գրոհայինների առկայությունը, սակայն առայժմ դժվար է գնահատել տեղափոխման ծավալները: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունն, այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Պատկերը փշաքաղեցնող է»,- այս մասին թվիթերյան միկրոբլոգի իր էջում գրել է Եվրախոհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Չարլի Վեյմերսը՝ անդրադառնալով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանն ադրբեջանական ուժերի կողմից։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերիք–բոլա էլի… Մեր հրամանատարն ու զինվորը կենաց-մահու կռիվ են տալիս, իսկ որոշ գրանտածին ու անհայրենիք էակներ սկսել են սլաքներն ուղղել Արցախն ազատագրած հերոսների վրա՝ մեղավորներ ու դավաճաններ փնտրելով։
Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ թիրախավորում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:
Սամվել Մարտիորսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամին ամեն կերպ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել. զանգում են, նամակներ են գրում, գովազդներ է տեղադրում։ Ոչինչ։ Պարզապես պետք է ուժեղ լինեք եւ թույլ չտաք ձեր վրա ազդել ամենավատ բաներին։ Իրավունք չունեք, չունեք իրավունք։ Էսօր վախը, կասկածները, թեւաթափությունը, հուսահատությունը մեր սրտերում թիկունքից հարված են մեր զինվորներին։ Մենք չպետք ա ազդվենք, հիշելով, որ ամեն մեկս պահում ենք զինվորների թիկունքը բառիս բուն իմաստով։ Թշնամին չպետք է կարողանա ազդել ձեր ներքին ուժերի վրա»։