Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն այսօր՝ փետրվարի 21-ին, ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով 20.02.2020թ.-ին ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման են ենթարկվել 8 քաղաքացիներ, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել (ժամը 21:50-ին):
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ստորագրել է հրամանագիր՝ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Հարգելի քաղաքացիներ, ԱՀ ոստիկանությունը կրկին հորդորում է հանրապետության առաջիկա նախագահական և ազգային ժողովի ընտրությունների հետ կապված թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջներից բխող ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվող վարչարարության ընթացքում բողոքների կամ կայացված վարչական ակտերի վերաբերյալ անհամաձայնության պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքով ու Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել ԱՀ վարչական դատարան:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը տեղի կունենա փետրվարի 22-23-ին։ Այս անգամ եւս կանցկացվի մեզ մոտ` Ստեփանակերտում, ու այնպես չէ, որ այն ֆորսմաժորային է` կապված վերջերս բանակում տեղի ունեցած միջադեպերի, կադրային շարժերի հետ: Օրակարգում այդ հարցերն ընդգրկված են, բայց նիստը պլանավորված է` հերթականն է։ Բացի այդ հարցերից, կքննարկվի նաեւ ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի հարցը, մասնավորապես հարավով անցնող Հադրութ-Ջաբրայիլ-Գորիս՝ մեծ կարեւորություն ներկայացնող ճանապարհի խնդիրը, թե որ փուլում է գտնվում այն»,- ասաց արցախյան աղբյուրը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի հետ միասին աշխատանքային այցով մեկնել է Արցախ:
Ինձ թվում է՝ ես միակ վերլուծաբանը չեմ, որ կարծում է, թե խոսակցությունը ոչ թե չստացվեց, այլ տապալվեց այն պարզ պատճառով, որ մենք 45 րոպե հետևում էինք, թե ինչպես են երկու ղեկավարներ որոշակի հայտարարություններով միմյանց պատասխանում, որն այդ քննարկմանը հետևողների համար դիտարժան չէր, առավել ևս՝ այն մարդկանց համար, որոնք ծանոթ չեն ԼՂ հակամարտության կարգավորման մանրամասներին:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համար առեղծված է մնում՝ ինչի էին Փաշինյանն ու Ալիևը համաձայնել ԼՂ հարցի շուրջ պանելային քննարկմանը, քանի որ ժամանակին, երբ միջազգային հանրության ազդեցությունն ավելի մեծ էր բուն հակամարտության վրա, քան այսօր, երկրների առաջին դեմքերը հրաժարվել են նման ձևաչափի քննարկումներին մասնակցել:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Վերածննդի օրվա առիթով:
1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր:
«ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև եղած թյուրըմբռնումներն ամբողջությամբ հաղթահարված են»
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ ս․թ․ մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 ընտրատեղամասում, ժամը 08։00-20։00։
Փետրվարի 20-ին՝ հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության շրջանակում Արցախում գտնվող ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն իրավական ուժ հաղորդեց մեր ժողովրդի բազմամյա նկրտումներին եւ ազդարարեց նրա նվիրական իղձերի ու նպատակների իրականացման մեկնարկը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Ցավ եմ ապրում բանակում տեղի ունեցած դեպքերի համար, դրանք կարող են ամենատարբեր պատճառներն ունենալ, պետք է թողնել քննություն ընթանա։
«Բանակում առկա իրավիճակի մասին միայն կարող եմ ասել, որ Արցախի Զինված ուժերը գործում են տարվա պատրաստվածության պլանին համապատասխան և կատարում իրենց առջև դրված խնդիրները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով Պաշտպանության բանակում տիրող ներկայիս իրավիճակին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Մարտունի շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:
Մենք հենց առաջին օրվանից դատապարտել ենք այդ թեզը, որովհետև դա հեռանկար չունեցող և անհասկանալի դիրքորոշում է: Ինչ վերաբերում է Ալիևի և, ընդհանրապես, ադրբեջանցիների հայատյացությանը, դա նորություն չէր, դա ակնհայտ է: Եվ ամենակարևորը` այս հանդիպումը ևս մեկ անգամ մեր ժողովրդին մտածելու տեղիք է տալիս: Բոլոր այն շրջանակները, ովքեր ցանկանում են հասարակությանը պատրաստել խաղաղության և կարծում են, որ այդ ճանապարհով հնարավոր է հասնել հարցի լուծմանը, ևս մեկ անգամ խորհելու, մտածելու պատճառ և տեղիք ունեն:
Երբ Փաշինյանը խոսում է ադրբեջանական շահերը հաշվի առնելու մասին, միանգամից հարց է առաջանում՝ ի՞նչ է նկատի առնվում՝ Ադրբեջանի շահեր ասելով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ասում է, որ հարկավոր է պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, իսկ հետագայում կհստակեցնեն կարգավիճակը: Սա իր շահերն են, որոնց մասին նա հրապարակային, բաց կերպով ասում է, այս դեպքում պետք է հստակ հասկանանք, թե ինչ նկատի ունի հայկական կողմը՝ ասելով՝ ադրբեջանական շահեր: Կարելի է ենթադրել, որ որոշ շրջանների վերադարձ՝ Ղարաբաղի որոշակի կարգավիճակի դիմաց, կամ այլ բան: ՀՀ ղեկավարն առաջին անգամ օգտագործում է «Ադրբեջանի շահեր» արտահայտությունը, և պետք է հասկանալ, թե այն ինչ է ենթադրում: Իսկ Ալիևը, չգիտես ինչու, չի օգտագործում «հայկական շահեր» տերմինը:
«Նման մակարդակի հանրային քննարկումները կարող են արդյունավետ լինել Արցախյան հիմնահարցի կարգավորման ավարտական փուլերում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիև հանրային դեբատին:
Լրագրողների հետ հանդիպմանն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձավ Ալիև-Փաշինյան մյունխենյան հանդիպման ուշագրավ պահերին՝ հայկական կողմի արտահայտած և չարտահայտած դիրքորոշումներին:
«Ադրբեջանցիներին բերելով մեր պատմական, ազատագրված տարածքներ, տալիս ենք բոլոր հնարավորությունները, որ ցանկացած ժամանակ կարող է նորից լայնածավալ, մեծ պատերազմ սկսվի»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գևորգյանը՝ ակնարկելով, որ բանակցային նոր փուլի համահեղինակը Նիկոլ Փաշինյանն է:
«Հայկական կողմի՝ փուլային տարբերակի գնալու ցանկությունը հնարավոր չէր տեսնել այդ քննարկմանը»
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել ենք ռազմարդյունբերության համալիրի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին:
Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպում. Արտաշես Գեղամյանի դիտարկումները։
168.am-ի տեղեկություններով՝ զբաղեցրած պաշտոններից այսօր հրաժարական կներկայացնեն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը: Ըստ մեր աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որպեսզի վերջիններս իրենց դիմումի համաձայն հրաժարականներ ներկայացնեն: