ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ է:
Պատերազմի 7-րդ օրվա մարտերը չափազանց ծանր էին ե´ւ ադրբեջանական, ե´ւ հայկական կողմի համար: Բավական է ասել, որ նախկին Խորհրդային Միության տարածքում այդ ծավալի բախում չէր եղել Հայրենական պատերազմից հետո: Առհասարակ, այս պատերազմը կարելի է համեմատել միայն Իրանա-իրաքյան պատերազմի եւ 1973-ին արաբական երկրների դեմ Իսրայելի «Ահեղ դատաստանի օրվա» պատերազմի հետ: Այսինքն՝ Մերձավոր, նույնիսկ Միջին Արեւելքում այս պատերազմը իր ուժգնությամբ ու ընդգրկումով 3-րդն է Հայրենական պատերազմից հետո: Եվ մենք այս պատերազմում արնաքամ ենք արել հակառակորդին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Euronews»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանն ու Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն, քանի որ ռազմական խնդիր չունեն լուծելու: Փաշինյանը նշել է, որ ակնհայտ է` ընթացող պատերազմը սկսել է Ադրբեջանը:
Այսօր ամենահամեստ հաշվարկներով մինչև կեսօր ադրբեջանական զինուժը կորցրել է 260-280 զինծառայող և ահաբեկիչներ, մոտավորապես 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել է, բայց կան, որ սարքին վիճակում են մնացել մեր զինված ուժերին:
«Իրավիճակը շատ արագ է փոխվում, և ասել, թե որքան տարածք ենք մենք վերահսկում` զուտ քառակուսի մետրով, դա շատ բարդ է. որոշ ուղղություններում մենք գուցե նահանջել ենք, ինչ-որ բան թողել, ինչ-որ բան վերախմբավորել, որովհետև դա զուտ մարտավարական հարց է: Երբեմն գրագետ է, այսպես ասած, մի փոքր քաշվել` հետևից, կողքից»:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ թույլ չի տա՝ ահաբեկիչներ տեղակայվեն Իրանի սահմանների մոտ: Այս մասին Ռուհանին ասել է կառավարության նիստի ընթացքում:
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին զինված հակամարտությունը պահանջում է միջազգային հանրության հստակ դիրքորոշում, որպեսզի այն էսկալացիայի չենթարկվի տարածաշրջանից դուրս:
Հայկական ուժերն այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում միայնակ` հենվելով միայն մեր զինված ուժերի և ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա:
Այսօր մի քանի անգամ Արցախի քաղաքները` Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը և այլ քաղաքներ, բնակավայրեր ենթարկվել են Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծություններին և հրթիռակոծություններին, կան տուժածներ: Հստակ տվյալների մասին լրացուցիչ կասվի:
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի կարծիքով՝ Ադրբեջանը կանգ կառնի այն ժամանակ, երբ հասնի հաջողության: «Եթե այս կռվում ապրիլյանի նման զինադադարային ինչ-որ վիճակ լինի, ապա ադրբեջանցին նորից պատրաստվելու է և մի քանի տարի անց նորից է փորձելու, այսինքն՝ ինքն իր առջև խնդիր է դրել: Եվ եթե տեսնենք՝ թուրք-ադրբեջանցիները իրենց նպատակին հասնելու համառություն ունեն: Պետք է այնպես ջախջախվեն, որ ուղղակի մոռանան ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է մարտական գործողությունների ընթացքը․ ՈՒՂԻՂ
«Նորից հրթիռակոծվում է նաև Շուշին և այլ քաղաքները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին, որի գրավոր տարբերակը տեղադրվել է նաև հեռուստաալիքի կայքէջում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր տեղեկություններով այս պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարավում աղբը գրեթե ամբողջությամբ մաքրված է»:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ադրբեջանն Արցախի դեմ սկսած այս պատերազմը պլանավորել էր շատ վաղուց՝ դրանում ունենալով Թուրքիայի աջակցությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին Արցախի սահմանին սկսեց ռազմական հարձակողական գործողություններ՝ նախապես Թուրքիայից ստանալով խոստում, որ, եթե դրա համար միջազգային հանրությունն Ադրբեջանին ճնշի, ապա Թուրքիան այդ ճնշումների մի մասը կվերցնի իր վրա։ Այս ամենով հանդերձ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը տապալեց իր պլանը՝ բլից-կրիգը, և հիմա գնում է ուժերը մաշող պատերազմի ճանապարհով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ ռազմական գործողություններ սկսելու դրդապատճառներին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով:
Կրտսեր սերժանտ Ռոբերտ Մաթևոսյանը «Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել հակառակորդի 6 տանկ ու 1 ՀՄՄ ոչնչացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԲ-ն:
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Ալեքսան Սահակյանի վաշտը հայտնվել էր հակառակորդի ծուղակի մեջ:
Հայրենիքն այսօր բոլորի համար ավելի քան սիրելի է: Սահմանին պատերազմ է, թիկունքում՝ մանկան ճիչ:
Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններում:
Աշխարհահռչակ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին: Նա իր հետևորդներին կոչ է արել աշխարհին իրազեկել կատարվող իրադարձությունների մասին և մասնակցել համազգային դրամահավաքին՝ աջակցելով վերաբնակեցված և իրենց տները կորցրած արցախցի ընտանիքներին ու զինվորներին:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը:
«Մեր թշնամու ագրեսիան, ահաբեկչական ցեղասպան գործողություններն արդեն իրենց ազդեցությունը թողնում են տարածաշրջանային գործընթացների վրա, և որքան խորանա պատերազմական վիճակը՝ այնքան ունենալու է տարածաշրջանային, անգամ գլոբալ բնույթ»,- ասուլիսի ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ շեշտելով, որ մենք այսօր արդեն ականատես ենք լինում մի գործընթացի, երբ հակամարտությունն ամեն օր անկառավարելի է դառնում միջազգային դերակատարների կողմից: Դրա վառ ապացույցն այն ակտիվ միջնորդական ջանքերն են, որոնք առնվազն վերջին 2-3 օրերին փորձում են կանգնեցնել պատերազմական գործողությունը, սակայն, առայժմ ապարդյուն:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը կարծում է, որ Եվրամիությունը պետք է մեծացնի ճնշումը Ադրբեջանի վրա, եթե վերջինս շարունակի հրաժարվել բանակցություններին վերադառնալուց։ Այս մասին նա ասել է Բունդեսթագում կառավարության հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով իշխող կուսակցության պատգամավորի այն հարցին, թե որն է Գերմանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմի հարցում։
Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: