
«Գիշերը ռազմաճակատում համեմատաբար հանգիստ է եղել, բայց առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ». Արծրուն Հովհաննիսյան

Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նույն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվորեն սկսել են հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը, այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում: Ընդհանուր առմամբ, գիշերը ռազմաճակատում համեմատաբար հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են: Բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ»,- նշեց նա: