Տիգրան Աբրահամյանն ասում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցառումների 2 ցանկ է հրապարակել, թե ընտրություների օրը Առողջապահության նախարարության հետ համատեղ ինչ միջոցառումներ են իրականացվելու՝ վարակի տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Մասնավորապես, ընտրությունների օրը ընտրողները, հանձնաժողովի անդամները անհատական ձեռնոցներ և դիմակներ են ունենալու, յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ` քվեարկելուց հետո այն չօգտագործելու պահանջով։
Ընդլայնելով վերահսկողության աշխարհագրությունը՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը ստուգայց իրականացրեցին ԱՀ Շուշիի և Ասկերանի շրջաններում՝ տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով:
Արցախն աջակցում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչին:
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով առաջիկա օրերին զերծ մնալ Հայաստանի Հանրապետություն մեկնելուց:
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների՝ մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում կազմակերպել նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն (ավտոմեքենայի տրամադրում):
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ հանրապետությունում մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք չկա:
«Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ աշխատելով՝ Հայաստանն ավելի հեշտորեն առաջ կմղի իր շահերը նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ ԱՄՆ-ը համանախագահ երկիր է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրվող ուղիղ աջակցության կրճատմանը։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկա դրությամբ Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
168.am-ն Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսնակ Արեգ Քոչինյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք Արմեն Գրիգորյանի Արցախ գործուղվելը կապված է մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ, և արդյո՞ք նախատեսված է քննարկում Արցախում կորոնավիրուսի կանխարգելման համար ստեղծված աշխատանքային խմբի հետ:
Կա հայտնի ասացվածք այն մասին, որ իսկական ընկերոջը դժվար պահին են բացահայտում: Այսօր այդ մասին գրեթե բացահայտ են խոսում Իտալիայում, երբ պարզ դարձավ, որ ծանր վիճակում գտնվելու ժամանակ առաջինն իրենց ձեռք մեկնեցին ոչ թե ֆրանսիացիներն ու գերմանացիները, այլ չինացիներն ու ռուսները: Այս օրերի իտալացիների ֆեյսբուքյան գրառումները հենց դրա մասին են:
Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու և հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով համաճարակաբանական վերհուշը (անամնեզ) և կլինիկակական ախտանշանները:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները:
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցության համար հաշիվներ է տրամադրել:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող հակահամաճարակային միջոցառումները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ եւ համապատասխան գործընթացներ են իրականացվում:
Արցախում օր-օրի իրավիճակը թեժանում է։ Եվ պատճառը ոչ թե երկրագունդը պատուհասած կորոնավիրուսն է, այլ մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները։
Արցախում ընտրությունները հետաձգելու որևէ պատճառ չկա, իսկ եթե որոշ մարդիկ փորձում են նման պատճառներ որոնել, ապա պետք է ասեմ, որ դրանք սարքած պատճառներ են:
100 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 23-ին նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրականացրեցին այդ ժամանակ Արցախի վարչական և մշակութային կենտրոն Շուշիի հայ բնակչության կոտորածը:
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը ԱՄՆ կողմից Արցախում «The HALO Trust»-ի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվության վերաբերյալ:
«Նոր ծրագրի հաստատման դեպքում ԱՄՆ-ը կսկսի աջակցել track2 կոչվածին, որից վերջին մեկ տարվա ընթացքում ավելի հաճախ է խոսվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի վերlուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ԱՄՆ-ը կրճատում է ֆինանսավորումն Արցախին։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներգրավվել է որպես կամավոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և Երևանի փողոցներում իրազեկման ակցիա է անցկացնում։
Ամուր առողջություն ունենալը բոլորիս համար խիստ կարևոր է: Անպայման իրացնենք մեր ընտրական իրավունքն ապահովված պայմաններում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
Մարտի 22-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ցուցումով ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը ստուգայցեր է կատարել ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում և հոսպիտալներում՝ ծանոթանալու բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կազմակերպվելիք հակահամաճարակային գործընթացների ընթացքին:
Եթե վերջում լինի այն, ինչ չենք ուզում, և ԱՄՆ-ը չփոխի իր այդ կեցվածքը, ապա, այո՛, կարող ենք արձանագրել, որ հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան այն չէ:
«Արցախին տրվող աջակցությունը կրճատելու ԱՄՆ Կառավարության որոշման հիմքում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ են»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե ԱՄՆ կառավարությունը որոշել է կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։
Արցախի առողջապահության նախարարությունը Հայաստան-Արցախ անցակետերում ԱՀ մուտք գործող բոլոր անձանց շրջանում իրականացնում է ջերմաչափում։