«Պատգամավորներն արհեստական ձևով խոչընդոտում են ԱԺ աշխատանքները». Վահագն Չախալյան

Օր առաջ պետք է Ազգային ժողովի պատգամավորները հավաքվեն և անվստահություն հայտնեն այս Կառավարությանը, որն ի վիճակի չէ պատերազմական իրավիճակում երկիրը կառավարել։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։

«Քվորում այս պահին չի ապահովվում։ Ազգային ժողովի պատգամավորները արհեստական ձևով խոչընդոտում են Ազգային ժողովի աշխատանքները։ Մեր պահանջն է, որ պատգամավորները կատարեն սահմանադրորեն իրենց տրված պարտականությունները, որովհետև հիմա որոշվում է մեր բոլորի ճակատագիրը»,-ասաց Չախալյանը։

Վերջինս նշեց, որ լավ կազմակերպվելու դեպքում հնարավոր է հաղթել հակառակորդին, ուստի պետք է հասնել ստորագրված փաստաթղթի չեղարկման։

«Այս պահին զիջելու հայրենիք չունենք, Կարսը զիջեցինք, էլ չի լինելու, մեկ անգամ կանգնելու ենք ու մեր եղածին տեր ենք կանգնելու։ Մենք ամբիցիաներ չունենք, ով այս գործից հասկանում է, ով կարողանա կազմակերպել և ռազմամթերքի և այլ խնդիրները լուծել, թող լուծեն, մեր զինվոը հաղթոող է»,- ասաց Չախալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս