«Ինչպե՞ս ստացվեց, որ 3 միլիոն վարչապետի գոյության մասին մեկ գիշերում մոռացան». Իսայան

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը մենք չենք տեսել և մինչև դրա ստորագրումը, առհասարակ, տեղեկացված չենք եղել այդ փաստաթղթի թեզերի մասին։ Որևէ տեղեկատվություն չի եղել, որևէ խնդիր մեզ հետ չի քննարկվել և միանգամից հրապարակվել է փաստաթուղթը»,- Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ նիստ գումարելուն՝ Շաքե Իսայանը նշեց, որ, եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստորագրի, և հավաքվի 33 ստորագրություն, այդ ժամանակ կկարողանան գումարել ԱԺ արտահերթ նիստ։

«Մեր պահանջը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախի հարցում յուրաքանչյուր հարցով որոշում ունենալու դեպքում հրապարակավ ժողովրդին կներկայացնեմ և ժողովրդի մանդատը ստանալուց հետո նոր որոշում կկայացնեմ։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ առանց ժողովրդի մանդատի՝ այդ որոշումը կայացվեց, այդ ինչպե՞ս ստացվեց, որ 3 միլիոն վարչապետի գոյության մասին մեկ գիշերում մոռացան»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս