«Ինչո՞ւ եմ ես կայացրել այսպիսի որոշում». Նիկոլ Փաշինյանը՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու հայտարարության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր կեցավայրից համակարգիչ, ժամացույց, օծանելիք գողանալու մասին ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանը հայտնելուց հետո ՝ «Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ փորձեց պարզաբանել, թե ինչու որոշեց ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարությունը:

«Նախ ինչո՞ւ եմ ես կայացրել այսպիսի որոշում»,- խոսքը սկսեց վարչապետը, ապա անդրադարձավ հայոց բանակի ու ՄՈԲ-ի մարտունակությանը, ու հենց բանակի պնդմանը նման որոշում կայացնելու մասին:

«Ես իմ նախորդ տեքստում ասեցի, որ այսպիսի որոշում  կայացրել եմ այն բանից հետո, երբ որ, ըստ էության, բանակը  շարունակաբար պնդել է նման քայլի գնալու  անհրաժեշտությունը: Այսինքն պատկերացնում եք, չէ՞, երբ որ բանակը ասում է, որ պետք ա կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կա՛մ չի երևում, կա՛մ էդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կա՛մ այդ խնդիրները, խնդիրների չլուծման կամ էդ խնդիրների գոյության արդյունքում մենք ունենք որոշակի պրոբլեմներ:

Օրինակ, մենք բախվել ենք այնպիսի տարօրինակ դեպքերի, որ, օրինակ, Զինված ուժերի զորամասը, գունդը պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց այդ գնդի դռները, տվյալ բնակավայրի բնակիչներ փակում են զորամասի դռները, շրջափակում են դռները, մեքենաները և թույլ չեն տալիս, որ զորամասից մեքենաները դուրս գան: Մենք ունեցել ենք այսպիսի, ես չեմ հաշվել, բայց տասնյակին մոտիկ դեպքեր, և որի արդյունքում մենք ունենում ենք առաջնագիծ զինվորի գունդը, տեխնիկան առաջնագիծ հասնելու խնդիր: Իհարկե, շատ դեպքերում արվել է, շատ կոշտ միջամտություններ են արվել, որոշ դեպքերում հնարավոր չի եղել նման միջամտություն անելու, որովհետև էլի նույն պատճառով. ոստիկանական կոնգտինգենտը նույնպես գործուղված է եղել առաջնագիծ և դրա պատճառով երբեմն հնարավոր չի եղել նման գործողություններ իրականացնել: Եվ սա բերել է շատ լուրջ և շատ ծանր հետևանքների, որի հետևանքները մենք տեսել և իմացել ենք առաջնագծում:

Հաջորդ խնդիրը մեր զորահավաքային համակարգի պրոբլեմն ա: Մեր զորահավաքային համակարգը ինչպե՞ս ա կառուցված: Կա պրոֆեսիոնալ բանակ, այսինքն, ոչ թե պրոֆեսիոնալ, այլ գործող բանակ և անհրաժեշտության դեպքում իրականացվում է  զորահավաք, որը կոչվում է ՄՈԲ ռեսուրս: Դա այն մարդիկ են, ովքեր քաղաքացիական կյանքից զորահավաքով զորակոչվում են բանակ և միանում են ԶՈՒ-ին՝ խնդիրներ իրականացնելու համար:

Եվ փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական կյանքից, այսինքն՝ ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք սրտի, այնքան էլ պատրաստ չեն ռազմական գործողությունների լիարժեք մասնակցելու և նրանք արագ կորցնում են մարտունակությունը, և դա խնդիրներ է առաջացնում: Սրա արդյունքում հիմա նաև վերջում կամ, թե ինչ կարգի խնդիրներ են առաջացել:

Նույնը վերաբերվում է  նաև կամավորների որոշակի շերտի, որոնք էլի քաղաքացիական կյանքից, իհարկե, կամավոր եկել են, բայց ինչ-որ պահի նրանց մոտ մարտունակության խնդիրներ են առաջանում: Սա, ի դեպ, ամենևին չի նշանակում, որ, այսպես կոչված, ՄՈԲ ռեսուրսներով և կամավորներով ներգրավված մարդիկ բարձր, բոլոր մարդիկ նույն վիճակում են եղել: Մենք ունեցել ենք ՄՈԲ ռեսուրսից էլ մարդիկ, ովքեր հերոսական կռիվ են տվել, կամավորականներից էլ մարդիկ, ովքեր հերոսական կռիվ են տվել, բայց, ընդհանուր առմամբ, էս ոլորտում մենք տեսել ենք խնդիրներ և մենք բախվել ենք նաև որոշակիորեն դասալքության պրոբլեմի հետ, որը, ցավոք սրտի, ոչ մի կերպ հնարավոր չի եղել լուծել: Եվ ես հիմա չեմ ուզում առավել մանրամասն այս թեմային անդրադառնամ, բայց, որպես նախնական, ես սա շատ կարևոր եմ համարում ընդգծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝  երբ  ներգրավված ամբողջ ռեսուրսը արդյունավետ չի եղել, դրա արդյունքում մենք պրոբլեմ ենք ունեցել:

«Մենք պրոբլեմ ենք ունեցել հետևյալում, որ լավ  կռվող զինվորները, կամավորները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել: Ըստ էության այն մարդիկ,  ովքեր լավ կռվում են, դե մարդը 1 օր, 2 օր, 3 օր, 10 օր, ինչ-որ մի պահի պետք ա իրեն հանգստանալու հնարավորություն տալ, որպեսզի ինքը վերականգնվի, հանգստանա և նորից վերադառնա շարք: Բայց քանի որ ահա մենք ՄՈԲ ռեսուրսի, կամավորների և մարտունակության անկման և դասալքության արդյունքում ունեցել ենք պրոբլեմներ, առաջնագծում եղել են մարդիկ, ովքեր մի ամիս շարունակ մնացել և մի ամիս շարունակ նրանց փոխարինող հնարավոր չի եղել գտնել վերը նշված մի քանի պատճառներով: Եվ այս ամենի արդյունքում պայմանավորվեցինք, որ սա միակ, միակ պատճառը չէ, այլ պատճառների ես, իհարկե, ժամանակի ընթացքում կանդրադառնամ: Ահա այս կարևոր պատճառները մեզ համար ստեղծել են բավականին լուրջ և չափազանց լուրջ պրոբլեմներ՝ այն աստիճան, որ, ըստ էության, մեր բանակը և նաև Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը շատ հստակ խնդիր է ձևակերպել, որ պետք է ժամ առաջ, րոպե առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեն շատ ավելի ծանր»,- նշեց վարչապետը՝ նշելով, որ գիտեին, որ այս որոշումը շատերի վրդովմունքը կառաջացնի, բայց «մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ այլընտրանք, ուղղակի, գոյություն չուներ»:

Տեսանյութեր

Լրահոս