Բաժիններ՝

Արցախում կառուցվել է չորրորդ բլոկ-մոդուլային ավանը

Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից ամենակարճ ժամկետում Խաչմաչ բնակավայրում կառուցվել է հերթական բլոկ-մոդուլային ավանը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Արդեն չորրորդ նման ավանն է, որը կառուցվել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար: Այդպիսի բլոկ-մոդուլային ավանն ապահովում է զինծառայողների համար հարմարավետ կենսապայմաններ` էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում…

Յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, ճաշարան, ինչպես նաեւ մթերային պահեստ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728