Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղու Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է

Արցախի Հանրապետության տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

«Հարգելի հայրենակիցներ.

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:

Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղու Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է:

Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում մերկասառույց է: Բքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը:

Բոլոր ուղղություններում կատարվում են աղցանման և ձնամաքրման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»:

Տեսանյութեր

Լրահոս