Բարձրացված հարցը, թե ո՞վ էր սանձազերծել նոր պատերազմը, անչափ կարևոր է, քանի որ այն նաև ներառում է հետևայլ համատեքստը, թե ո՞վ է պատասխանատվություն կրում հազարավոր սպանված, վիրավոր, անհետ կորած մարդկանց, խեղված ճակատագրերի, աղետալի ավերածությունների, մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումների համար։ Այս հարցերի վրա աչք փակել չի կարելի, հատկապես, երբ դրանց համար պատասխանատվություն կրողները լկտի կերպով պարծենում են իրենց արարքների համար։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ ապրիլի 16-ին, Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել, թեպետ նրանց զգալի մասը ամիսներ առաջ է հուղարկավորվել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է:
ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար նահատակված եւս 193 հայորդու անուն։
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը ապրիլի 15-ին և 16-ին փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսելով վերջին պատերազմի սկսման պատճառներից, հայտարարել էր. «Պատերազմի ամենամեծ հրձիգը եղել են ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները: Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև որքան անկումը շարունակվեր, այնքան ավելի հեշտ կլիներ: Թռիչքի պահին ա պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ավելի դիմակայելու, ռեսուրսներ կուտակելու: Թե չէ ասում են՝ ասել ես՝ Արցախը Հայաստան ա: Դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան ա, մենք էլ ասել ենք՝ Արցախը Հայաստան ա»։
Իրավապահները դեռևս ծանուցագիր չեն ուղարկել Արցախի Հանրապետության նախագահին՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:
Արցախում իրականացված 82 թեստավորման արդյունքում ապրիլի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք:
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 16-ին շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ:
ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում և անտառային հատվածներում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանն է։
Լեհաստանի կառավարությունը ապրիլի 15-ին 3 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին, որը տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված քաղաքացիներին: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
«Հայ-թուրքական հարաբերությունները ուշագրավ էվոլյուցիա են ապրել»,- այս մասին «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում ընթացող տեսաքննարկման ընթացքում ասաց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության պատմական որոշ նրբություններին և ներկայիս իրողություններին։
Սա խոսում է նրա մասին, որ ՀՀ կառավարման ղեկին կանգնած անձնավորությունը, ընդհանուր առմամբ, շատ հեռու է պետական կառավարման համակարգից, ցածր են նրա գիտելիքները ռազմաքաղաքական որոշումներ կայացնելու, միջազգային և, մանավանդ, դիվանագիտական հարաբերություններում, ինչպես նաև շատ ցածր են նրա գիտելիքները ռազմական ոլորտում: Այդ բոլոր ուղղություններում էլ ինքն այս երեք տարիների ընթացքում պարտավոր էր համապատասխան գիտելիքներ և ունակություններ ձեռք բերել երկիրը կառավարելու համար: Սա իմ ընդհանուր գնահատականն է:
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):
«Վստահ եմ, որ բանակցություններին էապես խանգարում էին վարչապետի ամենատարբեր հայտարարությունները, որոնք անհասկանալի իրավիճակ էին ստեղծում բանակցությունների սեղանի շուրջ։ Օրինակ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը Մինսկի խումբը չէր հասկանում․ և՛ասում եք՝ Արցախը պետք է բանակցությունների լիիրավ անդամ դառնա, և՛ ասում եք՝ Հայաստան է, և վե՞րջ»։
«Առաջին անգամ զանգել են Երևանի քննչական վարչությունից, երկրորդ անգամ՝ Արտաշատի, երրորդը՝ Վեդիի քննչականից։ Քննչականին բացատրեցի, որ հնարավոր չէ համընկնումը, երևի իրենք չգիտեին, որ մենք Գագիկի ամբողջական մարմինն ենք հուղարկավորել»,- պատմեց զոհված սպայի մայրը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ ԼՂ հակամարտության կողմերին կոչ անելով իրենց հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Ուղերձում համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), վկայակոչելով իրենց մանդատը և «տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի ձգտումը», ընդգծել են՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը:
Ապրիլի 15-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Կին փախստականների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Միջազգային հանրությունը պետք է հասկանա, թե որքան լուրջ է իրավիճակն Արցախում և ինչպիսի ողբերգական հետևանքներ է թողել Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան:
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 15-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Ապրիլի 14-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք:
Ռուսաստանի Lիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ ժամանակն է «հանգստացնել» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:
Այսօր Մշակույթի համաշխարհային օրն է, և այժմ ես կանգնած եմ Արցախի հայկական կարևորագույն մշակութային հուշարձաններից մեկի` 4-րդ դարում հիմնված Ամարասի վանական համալիրի մոտ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ առաջարկել է վերականգնել Ղարաբաղն ու «բարձրացնել Հայաստանի տնտեսությունը», եթե պաշտոնական Երևանը համաձայնի խաղաղ կարգավորել կոնֆլիկտը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարիներ առաջ առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը, այն դեպքում եթե Հայաստանը համաձայներ զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը: