Բաժիններ՝

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածը երկկողմանի բաց է

Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում տեղի ունեցած դեպքի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի երթևեկության դադարից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

«Նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ԱՀ Շուշի քաղաքի հարակից տարածքում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, տեղում մահացել է։

Մյուս տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։

ԱՀ իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ ուժերի հետ մեկտեղ, այս պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հաղորդվել էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի երթևեկության դադարի մասին։ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հաղորդագրությունում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930