Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում, որը մեկուսացնելու է Բերձորն ու հարակից 5 գյուղերը. Արթուր Խաչատրյան:
Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:
Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երկու պետություններից էլ պաշտոնական հաղորդագրություններ տարածվեցին, որոնցում շեշտադրված էին հայ-իրանական հարաբերություններում այն բոլոր կարևորագույն հանգույցները, որոնց վերաբերյալ ահազանգում են իրանագետները՝ գոնե վերջին երեք տարիների ընթացքում։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև ծրագրերի իրականացման ընթացքում վերհանված մի շարք հարցեր, որոնց լուծման նպատակով պետնախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Արցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն:
Փրկարար ծառայության ենթասպա Հարություն Յուրիի Աթաջանյանն այսուհետ կննջի հայրենի ծննդավայրում՝ Ստեփանակերտում: Տեղի է ունեցել նրա արտաշիրիմումը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ եւ Մյուրիշեն համայնքներ ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել է բնակչության տարբեր իրավունքների պաշտպանության իրավիճակին, իրավունքների իրացման հնարավորություններին եւ առկա խնդիրներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը։
Երկրի ղեկավարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքները, պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների խնդիրները: Միաժամանակ, նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջին կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար:
Պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 10-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ:
Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում առաջադրվեց որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու և իր ելույթում խոսեց պրոֆեսիոնալ բանակի անցնելու անհրաժեշտության մասին։
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները հանրապետության ամբողջ տարածքում անցած շաբաթվա ընթացքում իրականացրել են ուժեղացված ծառայություն:
Հայաստանը 44-օրյա պատերազմի ավարտին անձնատուր չի եղել. մի ասեք «կապիտուլյացիա» տերմինը. Ռուբեն Ռուբինյան
Օգոստոսի 9-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ջրի պաշարները սուղ են, մինչդեռ մեր այն քաղաքացիները, ովքեր բնակվում են ցածրադիր գոտիներում և ում հասանելի է խմելու ջուրը, անխնա և հաճախ ոչ նպատակային օգտագործում են այն:
Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց «Armenia First» նախաձեռնության և «Help Foundation» հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված Հայկյան մրցանակաբաշխությունը։ Պարգևներ կստանան մի շարք հայորդիներ, ովքեր 44-օրյա պատերազմին և դրանից հետո իրենց աջակցությունն ու նոր ծրագրերի պատրաստակամությունը բերեցին Հայաստան։
«Պատրաստ եմ զոհվել» բղավող Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ պատերազմից հետո ոտքի չի դնում Արցախի հողի վրա
Նախ, երբ ես նշանակվեցի պետական նախարար, դեռևս հունիսին ընդհանուր կանոնը քննարկեցինք ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, և ես նրան ցուցում տվեցի, որ առնվազն մինչև նոյեմբերի 11-ը Վերածննդի հրապարակում որևէ համերգ չկազմակերպվի ու չթույլատրվի՝ անկախ դրա բնույթից, հեղինակից ու բովանդակությունից: Այդ որոշման նպատակն այն է, որ քանի դեռ 2020թ. պատերազմի զոհերի տարին չի լրացել, մենք խոշորամասշտաբ համերգային միջոցառումներ չպետք է կազմակերպենք՝ հաշվի առնելով հասարակության մեջ ընդունված բարոյական կանոններն ու արժեքները: Կարծում եմ՝ այդ առումով մեկ տարին ողջամիտ ժամկետ է հանրային նման միջոցառումների սահմանափակման համար:
Ստեփանակերտում պատռել են Անդրեի համերգի պաստառը. «երբ խոխիս կպիրեն, թող այն ժամանակ էլ կանցերտ տան»
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիի շրջանի Հին-շեն համայնք կատարած այցի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել համայնքի ղեկավարի և բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։
«Հռետորաբանության կոշտացման մյուս պատճառն այն է, որ որոշակի աջակցություն են ստացել դրսից. օրինակ՝ Ֆրանսիան է կիսում Հայաստանի դիրքորոշումը և դեմ է Սյունիքով միջանցքի բացմանը։ Դրանից բացի, անուղղակի աջակցություն կա նաև Իրանից։ Հենց այս աջակցություններն են նաև պատճառը, որ մեր Պաշտպանության նախարարությունը սկսել է խոսել ավելի խիստ»,- ասաց Հրանտ Միքայելյանը՝ նշելով, որ չի կարծում, որ ՊՆ-ի դիրքորոշման փոփոխությունը որևէ կերպ կապված է նախարարի փոփոխության հետ։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձավ ՌԴ վերոնշյալ որոշմանը և ՌԴ հարավկովկասյան նոր քաղաքականությանը: Նա ասաց, որ ՌԴ ԱԳՆ որոշումը պետք է դիտարկել քաղաքական-իրավական հարթության մեջ, կան շատ նուրբ ու սկզբունքային հարցեր. Ռուսաստանը փորձում և ձգտում է գործել միայն իրավական շրջանակի սահմաններում, կա՞ նման իրավական փաստաթուղթ, որը կարգավորում է նման հարցը, ոչ, գոյություն չունի, իսկ հնարավո՞ր է նման փաստաթղթի ձևավորում, հնարավոր է:
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, թե ՌԴ նախագահ Պուտինը պայմանավորվել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի 5 շրջան հանձնվեր Ադրբեջանին՝ լուծելով Արցախի հարցը և ճանապարհ բացել Ադրբեջանի՝ դեպի ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցում։
Եկե՛ք գանք համաձայնության՝ Արցախի հարցերը առաջնահերթություններ են. Մամիջանյանը՝ ՔՊ պատգամավորներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը:
Արցախի Հանրապետության դատախազությունը մարտին «Միքս մեդիա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հաղորդում էր ստացել այն մասին, որ Արցախի տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները:
Հաղորվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքները տեղանքում:
Շրջկենտրոն Մարտունիում և շրջանի մյուս բնակավայրերում շարունակվում են պատերազմի ընթացքում հրետակոծությունից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները: