Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը հակամարտության գոտում. ՈՒՂԻՂ
Արցախում հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի ստորաբաժանումը և առգրավվել դրա հրամանատարի ավտոմեքենան։
Ընդհանրապես 2020 թվականը բավական բարդ տարի է, սկսվեց գրեթե աննախադեպ համաճարակային իրավիճակով, որին հետևեցին համաճարակից ու որոշ անհրաժեշտ սահմանափակումներից բխող սոցիալ-տնտեսական դժվարությունները։
Հենց նոր ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արցախում ադրբեջանցիների կողմից ֆոսֆոր ու այլ քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զենքեր կիրառելու վերաբերյալ նյութը:
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, Արցախի սահմանում հայ զինվորի կողքին կանգնած են նաև Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները, նրանք մի ձեռքում՝ խաչը, մյուսում՝ զենքը, հավասար պայքարում են թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի ու ահաբեկիչների դեմ։
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլեւ՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Որոշ տելեգրամ ալիքներով տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր հակառակորդը հարվածել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ավտոշարասյանը, բացարձակ սուտ է:
Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախյան հակամարտության նոր սրացումը Թուրքիայի կողմից Արևմուտքի դեմ անավարտ պատերազմի միայն մի մասն է։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ավարտին կրկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կժամանի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից գրադի և սմերչի կայանքներից հարվածի հետևանքով վնասվել է Շուշիի «Գոհար Աղա» իրանական մզկիթի պատը:
Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վալդիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին:
Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների տեղափոխել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը նախաձեռնելու համար: Եվ ահաբեկիչներին տարածաշրջաններ չեն տեղափոխում խաղաղության կամ հրադադարի համար: Ահաբեկիչներին և վարձկաններին տեղափոխում են պատերազմի համար:
Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։ Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Associated Press-ի ռեպորտաժը Արցախից:
ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:
Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների հետևանքով ավերվել է ավելի քան 70 ուսումնական հաստատություն:
Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական ձևավորումը, 5 օր է, փոխվել է: Դեկորացիան փոխարինվել է ամենապարզ սեղան-աթոռով, երաժիշտներն ու մեներգիչները, աշխատակազմի անդամներն ու նաև թատրոնի հետ առնչություն չունեցող մարդիկ այստեղ 24 ժամ աշխատում են՝ զինվորի համար: Մկրատը ձեռքներին, երբեմն ժամերով ոտքի վրա կանգնած, հայը քողարկող ցանց է գործում։ Բնավ դժվար չէ, ասում են՝ ամեն դժվարություն մոռացվում է, երբ նպատակն է արդար:
Ադրբեջանը հետաքրքրված չէ վերահսկելի հրադադարի հաստատմամբ. մեր դիրքորոշումն անփոփոխ է, մենք կողմնակից ենք դիտորդների տեղակայմանը։
«Johnson & Johnson» ընկերությունը կաջակցի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց:
Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների իր սահմաններից որոշ հեռավորության վրա:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի խաղաղ բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է։ Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Ռուսական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու ծրագրերից. որպես պատճառ նշվում է Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը` կապված Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների հետ: