Հիշո՞ւմ եք, քանի-քանի մարդ էր ասում, թե Արցախն իրենց համար բեռ է, որ Հայաստանն առանց Արցախի լավ կզարգանա՝ չհասկանալով, որ Արցախը ոչ թե բեռ է, այլ զրահաբաճկոն ու վահան է Հայաստանի համար։
Արցախում ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները՝ ՌԴ ԱԻՆ գործընկերների, «The halo trust» կազմակերպության, ինչպես նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ականազերծման աշխատանքներ:
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Հադրութի շրջանում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կնոջ հետ մասնավոր այցով գտնվում է Մոսկվայում: Նախօրեին մենք գրել էինք, թե տեղեկություն ունենք, որ նրան շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը մի քանի օր է՝ ՌԴ-ում է, պարգեւատրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով (За заслуги перед отечеством)։ Շուտով կլրանա վեցամսյա ժամկետը, ինչ Մուրադովն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գնդի հրամանատարն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն է:
Սեպտեմբերի 30-ին հակառակորդը բոլոր ուղղությունների՝ Մատաղիսի, Ջրականի, Մարտունիի, Ակնայի վրա կանգնեցված էր, վերցրած դիրքերը՝ հետ բերված, չնայած մեծ ուժերով հարվածներ էր հասցնում, այնպիսի ուժերով, որոնց մեկ-երկու օրվա մեջ դիմադրելը խոսում է տղաների մոտիվացման, պատրաստվածության մասին։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար Վովա Վարտանովը։
«Կարևոր եմ համարում ՌԴ ՊՆ ղեկավարի նախօրեի հայտարարությունն այն մասին, որ Հարավային ռազմական օկրուգի զորքերի մարտական կարողությունները բարձրացվում են: Ռուսաստանը հասկանում է, թե որ հարցերում է թույլ ռազմական առումով, և պատահական չէ, որ ուղիղ կերպով խոսվում է ՆԱՏՕ-ի միջամտության, համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին, դա ակնհայտորեն վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության գոտուն, ինչպես նաև Վրաստանին, Սիրիային, Դոնբասին, բոլոր հատվածներում կա լարվածության վտանգ»,- ասաց Եվսեևը:
Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշեց, որ տանը երեխաներ են եղել։
Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։
Արայիկ Հարությունյանը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին, հավաստիացրել, որ արվում է ամեն ինչ անհետ կորածների ճակատարգերը պարզելու, գերիներին վերադարձնելու համար։
Արցախում ապրիլի 21-ին կատարվել է 93 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:
Ստեփանակերտի բնակելի տան վրա փոքր տրամաչափի զինատեսակից ենթադրաբար ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել՝ ապրիլի 20-ի հետկեսօրեին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել»։
Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել:
«Հիմնախնդիրն ու առաջնահերթությունը մեր գերիներն են. վերադարձրեք մեր բոլոր հայրենակիցներին տուն, հետո կնստենք ու կքննարկենք Ադրբեջանի հետ տրանսպորտային կամ որևէ հարց։ Ես հասկանում եմ հպարտ սյունեցիներին, որոնք ասում են, որ երեխաներն Ադրբեջանում են, ի՞նչ հարցի մասին կարող է խոսք լինել»,- ասաց Ավագյանը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Մինչ Երևանում քաղաքային իշխանությունները գաղտագողի Աջափնյակ համայնքում կանգնեցնում են Մահաթմա Գանդիի արձանը, Արցախում՝ Մարտունի քաղաքում, հնարավոր է՝ մինչև մայիսի 9-ը այլևս Նժդեհի արձանը չլինի։
168.am-ը փորձեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից ճշտել՝ ի՞նչ նպատակով է Արայիկ Հարությունյանը մեկնել Մոսկվա, եթե այցի մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ինչին ի պատասխան՝ Ավանեսյանը նշեց. «Տվյալ թեմայով ասելիք չունեմ»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է 44-օրյա պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությանը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 19-ին հաստատել է կառավարության որոշում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը հաստատելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Ապրիլի 20-ին կատարվել է 131 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
«Երազում էր երեխաներին տեսնել լավ մարդ, մեծ տուն էինք երազում, ասում էինք՝ մեծ տուն առնենք, երեխաները մեծանում են, տունն էլ փոքր է․․․ Երազանքներ շատ կար, երազանքներ ունեինք, որ չիրականացան, այդպես էլ մնացին․․․»,- ասաց Ազնիվը։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ թեև կա եռակողմ բանակցություններ, սակայն դրանք միմիայն մեկ հարցի շուրջ են, և դրա շրջանակում որևէ բովանդակային քննարկում, բանակցություն չի ծավալվում: Ըստ նրա, բանակցային գործընթացը ներկայումս մարտահրավերային է:
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն:
Ինձ պաշտոններ պետք չեն գերիների վերադարձի գործընթացին մասնակցելու համար:
Բորիս Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն է և աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը։
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրւջանում։