Բաժիններ՝

Արցախահայության արդար պայքարը շարունակվում է իր ինքնորոշման իրավունքի ու անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ. Արտակ Բեգլարյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոստոնում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ից հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Բոստոն քաղաքում հայկական համայնքային տարբեր շրջանակների հետ: Այս մասին հայտնում է պետնախարարի աշխատակազմը:

Նոյեմբերի 7-ին Բոստոնի Հայկական ժառանգության պուրակում տեղի ունեցած՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը պետական նախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա, ներկայացնելով ընթացիկ իրավիճակն ու Արցախի ապագայի տեսլականը, շեշտադրել է, որ արցախահայության արդար պայքարը շարունակվում է իր ինքնորոշման իրավունքի ու անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բոլոր հիմնական ոլորտներում ապահովել կայուն զարգացում և անվտանգություն: Նա ընդգծել է, որ այսուհետ Սփյուռքը ոչ թե պետք է աջակցի Հայրենիքին, այլ՝ մասնակցի Հայրենիքի զարգացման ու զորացման ջանքերին՝ հիմնական ուշադրությունը դարձնելով ինստիտուտների կայացման ու տեղական կարողությունների զարգացման վրա:

Մի շարք այլ հանդիպումներ են տեղի ունեցել համայնքային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ, քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերը, առկա կարիքներն ու առաջնահերթությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս