Բաժիններ՝

Ռուս խաղաղապահներն Արցախում պարեկություն են իրականացրել ԲՏՌ-ներով

Ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղում իրենց պատասխանատվության տակ գտնվող սահմանազատման գծի երկայնքով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, հերթապահ խմբերը երկարատև երթ են իրականացրել ժամանակակից БТР-82А զրահափոխադրիչներով և «Ուրալ» մակնիշի մեքենաներով՝ անցնելով նաև գրունտային ճանապարհներով:

«Ամեն օր ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունիի, Ասկերանի, Շուշիի շրջաններում, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով: Հերթապահության ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Մաքսիմ Սազոնովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930