Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շինծու դատավարությանը, Ադրբեջանի բանակի կողմից ՀՀ սահմանագծի հանդեպ պարբերաբար կատարվող ոտնձգություններին, այս վարչախմբի պարագլխի հրահանգին՝ որևէ կերպ չարձագանքելու դրանց, նաև՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիայի բռնկման հնարավորությանը։
«Այս իշխանությունները գնում է Թուրքիայի հետ ինտեգրացիայի՝ ալյանսի։ Թուրքիայի համար կամուրջ են ուզում դառնալ՝ պանթուրանական միջանցքն իրականություն դարձնելու համար։ Այդ նպատակով է, որ ռուսական ալյանսները մշտապես քննադատվում են այս իշխանության կողմից»։
Ու երեկվանից այս միտքը ինձ հանգիստ չի տալիս, որ գերիների հարցում աննահանջ մեկ միասնական օրակարգ թելադրելու փոխարեն, քննարկում ենք, թե միջպետական գանգատներից հրաժարվելուց հետո ի՞նչ գործիքակազմ կարելի է կիրառել՝ ռազմագերիներին հետ պահանջելու օրինական հիմք ունենալու համար:
«Արցախցիների նկատմամբ ատելության քարոզ են անում Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը, կարող եմ շատ երկար թվարկել շարքը: Այս դրսևորումների արտահայտումն իրական կյանքում շատ մեծ է, շատ մեծ է ազդեցությունն արցախցիների սոցիալ-հոգեբանական վիճակի վրա»,- նշեց նա:
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին (Hugh Hewitt) և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին:
2018 թվականի իշխանափոխությունից հետո 168.am-ը բազմիցս գրել է, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում գերագույն հրամանատարի գործառույթներին, ռազմական գործին առնչվող տարրական նրբություններին ու գիտելիքներին, այն կարողություններին, որոնք պիտի ունենա հատկապես պատերազմող երկրի գերագույն հրամանատարը:
Ներեցեք իմ տոնայնության համար, բայց իմ ժողովրդին ներկայացնելն իմ պարտականությունն է. ես դրա համար եմ ընտրվել։ Եվ ահա, թե ինչ է ցանկանում իմ ժողովուրդը՝ արդար և հարատև խաղաղություն։ Ոչ թե միջազգային լրատվամիջոցներում վերնագրեր, ոչ թե միակողմանի զիջումներ, ոչ թե պարտադրված խաղաղություն, այլ արժանապատիվ ու ներդաշնակ ապրելու հնարավորություն։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Ծրագրին համապատասխանող շահառուները կարող են դիմումները ներկայացնել ապրիլի 22-ից։
Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության ակտիվ փուլում նորից տեղեկատվական դաշտ են նետվում փորձված հնարքներ՝ կրկին հանրության ուշադրությունը փորձելով շեղել Արցախում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայով, թալանով, ամենաթողությամբ և այլ բացասական երևույթներով։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հոր հետ հեռախոսազանգերի ընթացքում նրանից բողոքներ չի ստանում, միայն ասում է՝ ամեն ինչ նորմալ է։ Իսկ թե ինչ է կատարվում իրականում՝ դժվարանում է ասել։
Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում։
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովի համար այս ամենը նույնպես շատ մտահոգիչ է, քանի որ այս և նմանատիպ համաժողովներն ուղղված են ոչ միայն Արցախի հայկականության, այլև Հայաստանի դեմ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը ընդդիմադիր չի համարում ՀՀԿ-ի դեմ պայքարողներին:
Ազգային անվտանգության ծառայությունից այս որոշման վերաբերյալ ընդգծել են, որ նման կացարաններում, որպես կանոն, բնակվում են սոցիալապես ամենաանապահով խմբերին պատկանող ընտանիքները։
«Այն օրը, երբ մեր բոլոր գերիները կվերադառնան, ինչպես Ադրբեջանի բոլոր գերիներն են վերադարձվել, ես կհամարեմ, որ օրվա իշխանությունը կամ մենք՝ որպես պետություն ու հասարակություն, մեր ողջ ֆունկցիան իրականացրել ենք»,- հայ գերիների վերադարձի հարցով իշխանությունների գործողությունների ու անգործության մասին 168․am-ի հարցադրումներին անդրադառնալով՝ ասաց իրավապաշպան Նինա Կարապետյանցը։
Այսօր Ազատության հրապարակում տեղադրված արցախահայերի վրանում տեղի ունեցավ Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների և ՀՀԿ ներկայացուցիչների հանդիպումը։
Հայ գերիների, պատանդների ազատ արձակման հարցը նախևառաջ, ենթադրում է անմիջական դիվանագիտական քաղաքական աշխատանք: Այս մասին Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկմանն ասաց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանը:
Լրագրողը նշել է, որ անցյալ ամիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հայտարարեցին, թե համաձայնության են եկել պայմանագրի կետերի շուրջ, սակայն գերիների հարցը այնտեղից բացակայում է: Նշվում է, որ ներկայում Բաքվում դատական գործընթաց է իրականացվում 16 հայերի նկատմամբ, որոնցից մեկը հայտնի միլիարդատեր բարերար Ռուբեն Վարդանյանն է, որը փետրվարին հացադուլ էր հայտարարել՝ հայտնելով արդար դատաքննության իրավունքի խախտման մասին:
Այսօր Ազատության հրապարակում Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների և ՀՀԿ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդի անդամներին հարց ուղղեց, թե ինչպե՞ս են պատկերացնում ՀՀԿ-ի ներգրավվածությունն իրենց նախաձեռնած գործընթացում։
Հայերը շարունակում են պահվել անմարդկային պայմաններում. առանց գերիների վերադարձի` չենք կարող վստահել որևէ խաղաղության. Սիրանուշ Սահակյան
#ՀԻՄԱ. ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈԻՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ և ՀՀԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. #ՈՒՂԻՂ
Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման, հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ ադրբեջանական մանիպուլատիվ տեղեկատվական քաղաքականության ֆոնին՝ Ալիևը խոսել է ռազմական առճակատման վտանգի մասին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր (ցածր եկամուտներ ունեցող) ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կտրամադրվի ապրիլից մինչև դեկտեմբեր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ադրբեջանում 2020 թվականից գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ «Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղն այցելել են օկուպացված Արցախ՝ Կովսական, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կառավարությունն ու իշխանության քարոզչությունը մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր արցախցիներին առաջարկվել է արդյունավետ բնակարանային ծրագիր, իսկ այդ մարդիկ նախընտրում են պետության գումարներով վարձով բնակվել:
Հայաստանում ու Ադրբեջանում ընթանում են իրար հետ օրգանապես կապված երկու զուգահեռ գործընթացներ։ Բաքվում դատում են հայ ռազմագերիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նրանց՝ անմարդկային պայմաններում տված ցուցմունքների մասին աղքատիկ հաղորդագրություններից դատելով՝ այդ մարդիկ Բաքվում պայքարում են հանուն Արցախի։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ և «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանն է։
«Վաղը-մյուս օրը Նիկոլը ասելու է՝ եթե ինձ չվերընտրեք 2026-ին, պատերազմ կլինի: Ես չեմ զարմանա, եթե այդ խոսույթն էլ մտնի իշխանական քարոզչության բառամթերք, որ՝ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ: 2021-ին ինքը դա փորձարկեց և աշխատեց: Ես հուսով եմ, որ 2026-ին մեր հասարակությունն արդեն արթուն է և հասկանում է՝ դա ծուղակ է, որովհետև վերընտրվելուց հետո մենք տեսանք՝ ինչ եղավ»: