Ալիևը շնորհավորել է Պուտինին, շեշտել ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորական ուղերձ է հղել՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Ուղերձում Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարի դրացիության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա, ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը, միջտարածաշրջանային և մշակութային-հումանիտար կապերի ընդլայնումը։

«Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կնպաստեն ադրբեջանա-ռուսական հարաբերությունների և բազմակողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների շրջանակում», ասվում է Ալիևի ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930