Պապոյանն առաջիկայում նախատեսում է գնալ ՌԴ` քննարկելու հայկական ծագման ապրանքների խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ հունիս–հուլիս ամիսներին նախնական նախատեսում է մեկ–երկու այց կատարել Ռուսաստան` մասնակցելու տարբեր միջոցառումների։

Նրա խոսքով` այդ ընթացքում նա հանդիպելու է երկու տարբեր գործընկերների հետ` քննարկելու հայկական ապրանքների հետ կապած խնդիրները։

«Կարծում եմ` այս հարցերը կլուծվեն, ու սրանք այն հարցերը չեն, որ կարող են լարվածություն ստեղծել»,– վստահեցրեց նախարարը։

Հիշեցնենք` հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։

Մինչ այդ` մայիսի 22-ից, Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930